Արայիկ Հարությունյան՝ Փաշինյանի չինական պատենդի նոր ավանտյուրան

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը փետրվարի 22-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Աշոտ Մելսիկի Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, իսկ Արարատ Միքայելի Մելքումյանը՝ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ:

Աշոտ Հակոբջանյանը Արցախի նախկին ոստիկանապետն էր, նա պաշտոնանկ արվեց պատերազմից հետո ԱԱԾ տնօրենի հետ միաժամանակ: Հանրային տրամադրություններին ընդառաջ Հարությունյանն ազատվեց իր երկու մտերիմներից, որոնք մեծ ներդրում էին ունեցել Արցախի նախագահի ընտրարշավի ժամանակ: Մամուլը գրեց, որ թե Հակոբջանյանը, թե ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանը գումարներ են ծախսել Հարությունյանին իշխանություն բերելու համար եւ այդ իսկ պատճառով կարելի է ասել իշխանության փայատերերից էին:

Հիշեցնենք, որ ԱԱԽ քարտուղար նշանակվելու Վիտալի Բբալասանյանի պահանջի մեջ եւս առանցքային էր ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունը:

Աշոտ Հակոբջանյանի նկատմամբ դժգոհությունները տասնապատկվել էին պատերազմի օրերին: Ոստիկանության աշխատակիցների անկազմակերպ աշխատանքը, նրանց առանց պատրաստելու առաջնագիծ ուղարկելը եւ համակարգից տասնյակ զոհերի փաստը Աշոտ Հակոբջանյանի դեմ էր հանել յուրայիններին: Մի շարք հրապարակումներ եղան այն մասին, որ ոստիկանության զոհված աշխատակիցների հարազատները հիմնավոր փաստերով հաղորդումներ են ներկայացրել Աշոտ Հակոբջանյանի դեմ: Բայց ինչ է ստացվում Աշոտ Հակոբջանյանը երկու ամիս առաջ ազատվելով ոստիկանապետի պաշտոնից հիմա նշանակում է ԱԱԾ տնօրեն: Մնչդեռ Արցախում սպասում են նրա պատասխանատվության պահին:

Արայիկ Հարությունյանը ըստ էությանը սահուն քայլերով շարժվում է Նիկոլ աշինյանի ճանապարհով: Նա նույնպես խայտառակ կապիտւլացիայի ստորագրումից հետո հեռանալու փոխարեն կադրային ռակիրովկաներով է զբաղված, փորձում է աշխատանքի պատրասնք ստեղծել, իրեն թվում է գումարելիների փոփոխությունից գումարը կփոխվի: Իսկ իրականում պատերազմից երեք ամիս անց էլ Հայաստանը հետեւողականորեն զիջում է թշնամում արդեն Հայաստանի սահմանները: Սյունիքը բաստուրմայի պես տալաշ-տալաշ հանձնվում է Նիկոլ Փաշինյանի կիր թեւ կառուցողական դաշնակիցներին:

Թվում էր, թե Արայիկ Հարությունյանը ինչ-որ առումով Նիկոլ Փաշինյանի դրսեւորած ցինիզմից իրեն հեռու կպահի, բայց ճիշտ հակառակը, նա նոր ռեկորդներ է սահմանում եւ ամեն օր ապացուցում, որ ինքն էլ Արցախի Նիկոլ Փաշինյանն է:

Այս մարդն էլ ամեն օր օր քայլերով ու գործողություններով ցույց է տալիս, որ բացարձակապես ոչինչ չի եղել: Ո՛չ հազարներով մեր զինվոր տղաներն են զոհվել, ո՛չ հազարներով վիրավորվել, ո՛չ Հադրութն ենք կորցրել, ոչ էլ Շուշին է տրվել թուրքին:

Ուստի կարող է առոք-փառոք շարունակել նախագահությունը ու պաշտոնների վերադարձնել բոլոր նրանց, ում հեռացրել էր ինչ-որ պահի:

Անի Սահակյան

դիտվել է 1835 անգամ
Լրահոս
22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am