Անդրանիկ Քոչարյանը կառաջարկի՞ կարճել Մարտի 1-ի գործը

Իմքայլական Անդրանիկ Քոչարյանը, որը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, հայտարարել է, թե պետությունը կրակելու մոնոպոլ իրավունք ունի։ «Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է Անդրանիկ Քոչարյանը:

Նա նշել է, որ այսօր պետությունն ի վիճակի է պաշտպանել իր քաղաքացուն. «Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում: Մեր երկիրն այնպիսի վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետականությունը»: Թույլ տվեք արձագանքել՝ իյա, իրո՞ք։ Սա ընդամենը մեկ բան է նշանակում․ Նիկոլ Փաշինյանը կրակող և սպանող երևույթ է և՛ որպես ընդդիմություն, և՛ որպես իշխանություն։ Եթե ըստ Անդրանիկ Քոչարյանի դատողության, ով ի դեպ, եղել է նաև Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, պետությունը պետք է կրակի՝ քաղաքացուն և պետությանը պաշտպանելու համար, ապա Մարտի 1-ի գործն ընդհանրապես ինչո՞ւ չի կարճվում։ Ինչու ինքը՝ Անդրանիկ Քոչարյանը, նման առաջարկ չի անում․ չէ՞ որ իբրև փաստահավաք խմբի անդամ՝ ինքը հրաշալի գիտի, որ Նիկոլ Փաշինյանը եղել է Մարտի 1-ի գործի գլխավոր սադրիչն ու հրահրողը։

Արդեն երկուսուկես տարի՝ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ձեռքում է, և այս ողջ ընթացքում այդպես էլ չապացուցվեց, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ կրակողը եղել է Ռոբերտ Քոչարյանը, որին այս գործում Նիկոլ Փաշինյանի ցուցումով ներգրավել են որպես գլխավոր մեղադրյալ։ Զոհեր ու վիրավորներ կան ոչ միայն ցուցարարների կողմից, որոնց, հիշեցնենք, առաջնորդում և քարերով ու մահակներով ոստիկանների վրա հարձակվելու կոչեր էր անում այն ժամանակ դեռ չկայացած ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, այլ նաև ոստիկանության ներկայացուցիչներից։
Ի վերջո, պետությունը չի կարող կրակելու մոնոպոլ իրավունք ունենալ մեկումեջ․ կա՛մ ունի, կա՛մ չունի նման իրավունք։ Իսկ Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ ունի։ Հետևաբար պետությանը և նրա ղեկավարին անթույլատրելի է մեղադրել պետությանն ու քաղաքացուն պաշտպանելու համար։

Այլ կերպ ասած՝ Մարտի 1-ի գործով Անդրանիկ Քոչարյանը լիովին պաշտպանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով քաղաքական հաստատակամություն ունեցավ թույլ չտալ, որ բախտախնդիր Նիկոլը խաղա պետության անվտանգության հետ դեռ 2008 թվականին։ Ցավոք, նրա արկածախնդրությունը հաջողության հասավ 2018 թվականին, և այսօր մենք ազգովի քաղում ենք դրա պտուղները՝ կորսված հայրենիքի, 5000 զոհված երիտասարդների, շուրջ 10 հազար վիրավորի և երկու հազար գերիների և անհետ կորածների տեսքով։ Անդրանիկ Քոչարյանը ակամայից նաև բացահայտել է Նիկոլ Փաշինյանի պլանները․ նա պատրաստվում է զենք կիրառել և կրակել բողոքի ակցիաներ իրականացնող ընդդիմության վրա։ Փաստորեն 5000 զոհն ու կորսված Արցախը Նիկոլի համար քիչ էր, նա պատրաստ է նորից արյուն թափել՝ հանուն սեփական աթոռի, հանուն իշխանությունը պահելու։

Եթե Անդրանիկ Քոչարյանը մի քիչ ավելի անկեղծ լիներ, ապա անկեղծորեն կարող էր հայտարարել՝ տեսնես ի՞նչ էր մտածում Սերժ Սարգսյանի իշխանությունը, երբ ժամանակին չգնաց կրակելու և Հանրային ռադիոյի շենքը գրաված Նիկոլին կալանավորելու քայլին։ Փաստացի այդ ժամանակ թույլ տրվեց պետության անվտանգության համակարգի հետ կատակ անել, որը շատ թանկ նստեց պետության, բանակի և ողջ հայ ժողովրդի վրա։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3744 անգամ
Լրահոս
Սպասե՛ք, մինչև մայիսի 20-ը շատ բան է փոխվելու․ Արամո ջոկատի հրամանատար (video) ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Լկտիաբար խոսողնե՛ր, դե Ոսկեպարի սահմանին տեղափոխեք ձեր ընտանիքներին․ Ղալումյանը՝ պաշտոնյաներին (video) Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավ Ծախում ա Փաշինյանը մեզ․ թուրքերն էլ սրան մեծարում են․ մահապարտ (video) Պատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարար Այս պահին օրակարգ ենք ձևավորում և գնում առաջ․ Արտակ Զաքարյան. video Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ Սարսափելի իրականություն․ ի՞նչ է փոխանցել Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի անդամներին (video) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛ք եղավ․ Արաբոյի Մանվել (video) «Տեր եմ Սյունիքին, տեր եմ Տավուշին…»․կապանցի աղջիկը հուզվեց Աննա Հակոբյանի քմծիծաղը, երբ քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ հողատու», «Նիկոլ թուրք» (video) Ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում. video Ծիծեռնակաբերդի երթը՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների. video Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել. դագաղները այլևս թռչող բումերանգներ են. Զոհրաբյան «Ի՞նչ պարտվել, մեր բանակը չի պարտվել, գիտե՞ք՝ ինչ սխրանքներ են գործել տղաները». video «Էդ սյունը կկոխեն մի լավ տեղ» Բագրատյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարի մասին. video Ինչպես են Աննա Հակոբյանին քաղաքացիները վանկարկելով ստորացնում և հեռացնում Ծիծեռնակաբերդից. video Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am