Մարդիկ, ովքեր սարսափ են եղել Թուրքիայի եւ Ադրբեջանի քարոզչության համար, ենթարկվում են հետապնդման. Գոհար Մելոյան (video)
Լրագրողների հետ զրույցում սահմանադրական իրավունքի հարցով փորձագետ Գոհար Մելոյանը նշել է, որ վերջին ձերբակալությունները նպատակ ունեն վարկաբեկելու ՀՀ ԱԱԾ-ն, քանի որ ստացվում է, որ գերատեսչությունը պատերազմի շրջանում թողել է բոլոր կարեւոր գործերն ու զբաղվել «ֆեյքեր» որոնելով:
Նրա գնահատմամբ՝ խոսքը բացահայտ քաղաքական հետապնդման մասին է, քանի որ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը միշտ սարսափ է եղել Թուրքիայի եւ Ադրբեջանի քարոզչության համար: «Դա եւս մեկ ապացույց է, որ իշխանությունը ծառայում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերին: Ավելին, նրանք պատրաստվում են մասնագիտակցված դատարաններ ներդնել, որպեսզի վերջիններս իրենց հարմար որոշումներ կայացնեն: Ինչո՞ւ մինչ այժմ քրեական գործ չի հարուցվել կեղծ տեղեկության փաստով, որը ներկայացնում էր Արծրուն Հովհաննիսյանը պատերազմի ժամանակ: Ինչո՞ւ չեն հետքննում Շուշիի հանձնումը»,-նշեց Մելոյանը: