«Սաակաշվիլին մեր ազգի և բանակի խայտառակությունն է»․ Վրաստանի վարչապետի թեկնածու
Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին անվանել է «ազգի և բանակի խայտառակությունը», գրում է ria.ru-ն։
«Մեզ մեղադրում են այն դավաճանության և մղձավանջի համար, որը կատարել է «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը։ Ինչպե՞ս կարելի է առանց հստակ ապացույցների մարդուն մեղադրել։ Միխեիլ Սաակաշվիլին մեր ազգի և բանակի խայտառակությունն է, որն իրեն գլխավոր հրամանատար է կոչում, բայց հանդես է գալիս զրպարտությամբ»,- խորհրդարանում հայտարարել է Ղարիբաշվիլին։