Զորավարժություններն ուղղված են Ռուսաստանի դեմ. Մոսկվայից թեթև հիշեցրեցին Էրդողանին

Թուրքիան փորձում է ԱՄՆ-ի հետ փոխզիջում գտնել ռուսական Ս-400-երի հարցով, գրում է National Interest-ը: Վաշինգտոնը և Անկարան նախկինի պես վիճաբանում են Թուրքիայի կողմից Ս-400 համակարգերի գնման շուրջ, որոնք, ըստ ամերիկացի պաշտոնյաների անհամատեղելի են ՆԱՏՕ-ի համակարգերի հետ: Այդ քայլը Թուրքիային ստիպել է բացառել նրան հաջորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից:

Իսկ դեկտեմբերին Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեմ: Ըստ news.am-ի, National Interest-ը վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի կողմից արված մեկնաբանությունները, գրում է, որ Անկարան փորձում է փոխզիջում գտնել «Կրետեի մոդելով», որն օգտագործում է Կիպրոսը:

Կիպրոսը ձեռք է բերել ռուսական Ս-300 համակարգեր 1990-ական թվականներին: Սակայն, չնայած Թուրքիայի առարկություններին՝ հրթիռները տեղակայվել են Կրետե կղզում հունական տարածքում: Համակարգը չի աշխատում և թեստավորվել է մեկ անգամ վերջին տասնամյակում: Թուրք պաշտոնյաները նմանատիպ առաջարկություն են անում ԱՄՆ-ին՝ նշում է թերթը. հրթիռները կմնան չեն գործի և կպահպանվեն ՆԱՏՕ-ի կազմի մեջ չմտնող , ոչ թուրքական տարածքում: Այդ փոխզիջումների շնորհիվ Թուրքիան հույս ունի, որ իրեն կրկին կհրավիրեն F-35-երի ծրագրին և կչեղարկի ԱՄՆ-ի ներկայիս պատժամիջոցները:

Սակայն Անկարայի առաջարկում կան լուրջ «սպիտակ հետքեր»: Նախ, որևէ ապացույց չկա, որ Բայդենի վարչակազմը պատրաստ է ընդունել Ս-400-երը թուրքական հողի վրա նույնիսկ չակտիվացված վիճակում: Հետևաբար, հրթիռները պետք է դուրս բերվեն Թուրքիայի սահմաններից դուրս, սակայն այս պահին չկա փոխադարձ ընդունելի նշանակետ: Ո՛չ Հունաստանը, ո՛չ մնացած Եվրոպան չեն հանդուրժի Ս-400 Հյուսիսային Կիպրոսում, այն դեպքում, մինչդեռ թուրքական Ս-400-երի հնարավոր տեղափոխումը Լիբիա չի ուրախացնի ՆԱՏՕ-ի բարձր հրամանատարությանը:

Էրդողանը հիմա փորձում է մանևրել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև, որպեսզի ոչ մեկի հետ չանցնի թույլատրելի կարմիր գծերը: Մի կողմից ռուսական կողմի հետ բիզնես է՝ նման մեծ գործարքի արդյունքում, մյուս կողմից ԱՄՆ-ի վարչակազմի զայրույթը՝ Կրեմլի հետ կնքված գործարքի համատեքստում:

Ռուսաստանն էլ իր հերթին հասկացնել է տալիս, որ գիտակցում է Էրդողանի մանևրումները դեպի ամերիկյան նոր վարչակազմ:

Սև ծովում Թուրքիայի և ԱՄՆ-ի զորավարժություններն ուղղված են Ռուսաստանի դեմ, երեկ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Բոլորի համար ակնհայտ է, որ զորավարժությունները կրում են հակառուսական բնույթ: Դրանք անցկացվում են մեր երկրի հենց սահմանին, մեր սևծովյան ափի մերձակայքում` դրանով իսկ սպառնալով խաղաղությանն ու կայունությանը: Տպավորություն է, որ ամերիկյան Վեցերորդ նավատորմը չի համբերում Սև ծովում թշնամի գտնել:

Իզուր են այդպես անում»,- ասել է Զախարովան: Զախարովան հատկապես սադրիչ է համարել Պենտագոնի և Պետդեպի բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունները, թե դաշնակիցների հետ համատեղ զորավարժությունները կնպաստեն Եվրոպայում անվտանգության ամրապնդմանը:
Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հարցում առաջընթացի բացակայության մասին: Ստոլտենբերգը գերմանական Suddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում ասել է. «Ես, ինչպես և այլ 29 դաշնակիցներ, մտահոգություն ենք հայտնում այդ որոշման կապակցությամբ: Կան այլընտրանքներ, օրինակ, եվրոպական SAMP/T-System-ը կամ ամերիկական Patriot-ը: Պարզ է, որ Ս-400-ը չի կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգում, քանի որ սպառնալիք է ներկայացնում դաշնակիցների ինքնաթիռների համար»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3787 անգամ
Լրահոս
22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am