Մուկուչյանի ջանը սաղ

Թեեւ Նիկոլ Փաշինյանն ու իրքայլականները հայտարարեցին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանրային պահանջ չկա եւ ըստ այդմ ընտրություններ չեն անցկացվի, սակայն ակտիվորեն լծվել են Ընտրական օրենսգրքի բարեփոխման աշխատանքներին: Ըստ մամուլի` եկող շաբաթ կավարտվեն աշխատանքները, նախագիծը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով, միջին հաշվարկով մինչեւ մայիս կընդունվի նախագիծը եւ Վենետիկի պահանջին համաձայն ընդունվելուց վեց ամիս հետո հնարավոր է ընտրություն իրականացնել: Դատելով փոփոխությունների բովանդակությունից, Նիկոլ Փաշինյանը շատ հանգամանալից պատրաստվում է ընտրություններին, պարզապես ցանկանում է ԸՕ-ն ձեւել իշխանության, ավելի ճիշտ Քաղաքացիական պայմանագրի վրայով, նոր գնալ ընտրությունների: Այսպիսով այն պնդումները, թե ռեյտինգային ընտրակարգը նոր ԸՕ-ով չի գործի, սին են, մտացածին: Ինչպես իմքայլական Հհամազասպ Դանիելյանը հայտարարեց, իշխանությունը չի մերժել համամասնական ընտրակարգի բաց ցուցակների տարբերակը: Սա ռեյտինգայինի քողարկված մոդելն է, մի տարբերությամբ, որ այն ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուների համար հանրապետության ողջ տարածքում է վարկանշային քվեարկություն լինելու: Այսինքն, կապ չունի ցուցակում տեղերի հաջորդականությունը, խորհրդարան կանցնեն նրանք, որոնց անվան դիմաց քաղաքացիները քվեաթերթիկում հատուկ կնշեն եւ ըստ այդմ էլ ով շատ ձայն հավաքեց, նա էլ կանցնի խորհրդարան: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, որ այդքան քննադատում էին նախկիններին՝ ասելով, որ ռեյտինգային ընտրակարգը Սերժ Սարգսյանը ստեղծել է իր իշխանությունը պահելու, վերարտադրելու համար, հիմա ըստ էության գնում են նուն ճանապարհով: Այս մոդելը հնարավորություն կտա փաշինյանին վերահսկել իր օլիգարխներին, քրեական տարրերին, բոլոր-բոլորին: Քանի որ քվեարկության արդյունքում երեւալու է, ով ինչքան է աշխատել ու ինչ արդյունքներ է գրանցել: Հաջորդ կարեւոր փոփոխություններից մեկը կուսակցությունների համար անցողիկ շեմը մեկ տոկոսով իջեցնելն է, իսկ դաշինքների դեպքում բարձրացնելը: Կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ընտրություններին խաղարկել մանր-մունր գրպանային կուսակցություններին, ոմանց անցկացնել խորհրդարան, դրա համար իջեցրել է անցողիկ շեմը, որ կեղծիքի դեպքում ստիպված չլինեն մեծ ռիսկերի գնալ, փոխարենը չի խրախուսում դաշինքների ձեւավորումը՝ կռահելով, որ հնարավոր է իր դեմ ընդդիմադիր մեծ բլոկ ձեւավորվի: Իսկ այդ բլոկի ամբիցիոզ ուժեր տեսնելով, որ միայնակ մասնակցության դեպքում շեմն իջել է, կգնան միայնակ, ինչու ոչ գործակցելով իշխանության հետ: Մյուս կարեւոր փոփոխությունը ըստ մամուլի այն է, որ խորհրդարանում կոալիցիա կարող են կազմել ոչ թե երեք , այլ ավել ուժեր: Նիկոլ Փաշինյանը հասկանում է,որ ինքը 50+1 չի կարողանալու ձգել եւ մանր-մունր ուժերի հետ կոալիցիայով է հնարավոր հասնել մեծամասնության: Դեռեւս չի հրապարակվել ԸՕ նախագիծը, չի բացառվում, որայլ անակնկալներ եւս լինեն: Չնայած ինչ էլ լինի, Մուկուչյանի ջանը սաղ, առանց ԸՕ-ի էլ Նիկոլն ինչքան ուզի, այնքան կխփի:

Անի Սահակյան

դիտվել է 4243 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am