Մոսկվայում ձյան շերտի բարձրությունը մոտեցել է ռեկորդային ցուցանիշի
Մոսկվայում մի քանի օր տևած ձյան ուժեղ տեղումների արդյունքում ձյան շերտի բարձրությունը կազմել է 59 սմ, որն օդերևութաբանական ուսումնասիրությունների ընթացքում արձանագրված երկրորդ ամենաբարձր արդյունքն է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` տեղեկացնելով, որ մարզերում գրանցվել է նաև մինչև 72 սմ, որը նորմայից մեկուկես անգամ ավելի է: