Կրեմլն անընդունելի է համարում Բայդենի՝ Ռուսաստանի վերաբերյալ հայտարարություններում առկա «վերջնագրային երանգները». Պեսկով
Կրեմլն անընդունելի է համարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ռուսաստանի վերաբերյալ հայտարարություններում առկա «վերջնագրային երանգները»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
Պեսկովի խոսքով` Կրեմլն ափսոսում է ԱՄՆ նախագահի ագրեսիվ ու ոչ կառուցողական հռետորաբանության համար:
Միևնույն ժամանակ, Մոսկվան ակնկալում է, որ չնայած բոլոր տարաձայնություններին, երկու երկրները փոխգործակցության հիմք ունեն, ասել է մամուլի քարտուղարը: