Մոսկվայում չարտոնագրված ցույցի ժամանակ ձերբակալել են Ալեքսեյ Նավալնիի կնոջը
Մոսկվայում ընթացող չարտոնագրված բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիան:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, ոստիկանները նրան ձերբակալել են անօրինական երթի ժամանակ և տեղափոխել «Մատրոսկայա Տիշինա» մեկուսարան, որտեղ գտնվում է նրա ամուսինը: «Յուլիա Նավալնայային ձերբակալել են, նրա կարգավիճակը դեռևս հայտնի չէ, քանի որ կապ չկա»,- գործակալության հետ զրույցում ասել է նրա փաստաբան Սվետլանա Դավիդովան: