Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Նախիջևան
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը տարածաշրջան կատարած այցի շրջանակներում ժամանել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, հաղորդում է Trend-ը:
Զարիֆի խոսքով՝ այցի նպատակն Արցախյան պատերազմից հետո Նախիջևանի տարածաշրջանային համագործակցության և տարանցիկ հնարավորությունների շուրջ բանակցությունների անցկացումն է:
Նշենք, որ տարածաշրջան կատարած այցի շրջանակներում Զարիֆն այցելել է Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Թուրքիա և Ադրբեջան։