Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ԼՂ հարցով պայմանավորվածությունների կատարումը
Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը քննարկել են ԼՂ հարցով պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդները 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին: Կողմերը քննարկել են նաեւ երկկողմ համագործակցության եւ արտաքին քաղաքականության փոխգործակցության արդիական հարցեր: