Մինսկի խմբի ձևաչափի կարևորությունը արդիական է․ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, իհարկե, շատ կետեր է պարունակում, բայց կան կետեր, որոնք այնտեղ չկան: ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւորությունն այն է, որ քննարկվեն հայտարարության մեջ չներառված այդ կետերը: Դեկտեմբերին համանախագահների այցի շրջանակներում կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունը` շարունակել քննարկումները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այս շաբաթվա սկզբին Լեհաստանում տեղի ունեցավ հանդիպում։
Կարծում եմ, որ հաջորդ փուլը կլինի այցը: Այնպես որ, ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւորությունը մնում է արդիական, աշխատանքները պետք է շարունակվեն այս ձեւաչափի շրջանակներում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը: