Դիմակավորված ավազակային հարձակում Արարատի մարզում․ կապել են տարեց կնոջն ու նրանից հափշտակել գումար ու ոսկյա զարդեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 26-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այսօր՝ հունվարի 27-ին, ժամը 04։00-ի սահմաններում, Ոստիկանության Արտաշատի բաժին տեղեկություններ են ստացվել, որ ժամեր առաջ Արարատի մարզի Շահումյան գյուղում անհայտ անձը դիմակավորված ավազակային հարձակում է կատարել նույն գյուղի բնակիչ 85-ամյա Ռոզա Դ․-ի նկատմամբ։

Պարզվել է, որ անհայտ անձը հունվարի 26-ին ժամը 23։00-ի սահմաններում մտել է Ռոզա Դ․-ի տուն, կպչուն ժապավենով կապել ձեռքերն ու ոտքերը, պահանջել գումար, ոսկյա զարդեր, որից հետո տունը տակնուվրա է արել և ննջասենյակից հափշտակել գումար և ոսկյա զարդեր։

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում՝ ՀՀ ՔՕ-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշերով հարուցվել է քրեական գործ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները՝ Ոստիկանության Արարատի մարզային վարչության Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տաք հետքերով, ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են՝ ով է ավազակային հարձակում կատարողը և նրան հայտնաբերել ու բերման են ենթարկել Ոստիկանության Արտաշատի բաժին։

Կասկածյալը նույն գյուղի բնակիչ 28-ամյա Արտյոմ Թ․-ն է, ով այնուհետև Արտաշատի ոստիկանությունից ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ, որպես կասկածյալ, հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, ինչպես նաև պարզվում է, թե կասկածյալը հանցակիցներ ունեցել է, թե՝ ոչ, և ինչքան գումար և ոսկեղեն է հափշտակել տարեց կնոջ տանից։

դիտվել է 397 անգամ
Լրահոս
Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ խոսել ենք Հայաստանի իշխանությունների հետ․ Իրանի դեսպան (video) Քննիչն ինչ գիտի, թե ես ինչը կարող եմ օգտագործել որպես ապացույց. Ռուբեն Մելիքյան (video) Արցախը հանձնած այս իշխանության կողմից անհեթեթություններ են հնչում. Մինասյան (video) Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Արտակարգ դեպք` Երևանում Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին (video) ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին Իրանի դեսպանը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին (video) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ալիևը ԼՂ-ում էթնիկ զտում արեց, մարդիկ թիրախավորվեցին հայ լինելու համար (video) «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար, հիշեք՝ Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը» (video) Մի հատ էս աղբը մաքրեք ստեղից, հերիք եղավ. Մանուկ Սուքասյան Կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի․ Ավինյանը ափերից դուրս եկավ (video) Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին ցուցադրել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից» լուսանկարներ Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Բերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am