Օղակը փակվեց Արարատի մարզի Տափերական գյուղի տարածքում. հետապնդումն ավարտվեց տղամարդկանց բռնվելով. ոստիկանություն. video

Գողության վերաբերյալ ահազանգը ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվեց հունվարի 23-ին, ժամը 10.05 րոպեին: Անհատ ձեռներեցը հայտնում էր, որ առավոտյան հինգն անց կեսի սահմաններում Եղեգնաձորի Պռոշյան փողոցի խանութի մոտ տեղադրված սրճեփ սարքի դռնակը բացել ու գողացել են մետաղադրամի ընդունման սարքը, որի մեջ կար 70 հազարի մանրադրամ, իսկ ընդհանուր վնասը 160 հազար դրամ էր:

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Ձեռնարկվեցին անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումներ, տարվեց օպերատիվ աշխատանք, իսկ վերջնական արդյունքի հասնելու համար Եղեգնաձորի ոստիկանները համագործակցեցին Վայոց ձորի մարզային վարչության, նաև Սիսիանի, Արարատի ու Արտաշատի գործընկերների հետ: Նույն օրը, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Եղեգնաձորի բաժին բերման ենթարկվեցին Սպիտակի բնակիչ, 32 և 44 տարեկան երկու տղամարդ` մեքենայով հանդերձ: Խոստովանությունը չուշացավ:

Պարզվեց հետևյալը: Հունվարի 23-ին, գիշերվա ժամը մեկին, տղամարդիկ հասել են Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղ: 32-ամյա սպիտակցին այնտեղ կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայից գողացել է համարանիշերը, որոնք ամրացրել են իրենց «Օպելին» և հասել Եղեգնաձոր:

Այստեղ գործը գլուխ բերելուց հետո մեկնել են Սիսիան` ճանապարհին գողանալով նաև մեկ այլ «Օպելի» համարանիշերը: Ըստ նախնական տվյալների` Սիսիանից, դարձյալ գիշերով, սպիտակցիները որոշել են վերադառնալ, սակայն Եղեգնաձորի քրեական հետախույզներն արդեն հիմնական գործն արել էին, մնում էր միայն նրանց բռնելը:

Կազմակերպվեց դարանակալում, իսկ երբ գիշերվա ժամը երեքի սահմաններում սպասված մեքենան հայտնվեց, սկսվեց հետապնդումը: Փախուստի ընթացքում սպիտակցիները մեքենայից դեն էին նետում տարբեր իրեր` համարանիշեր, մետաղադրամ ընդունող սարք, դիմակներ, լինգ: Նրանց ընդառաջ էին գալիս ոստիկանության Արարատի և Արտաշատի բաժինների օպերատիվ խմբերը: Օղակը փակվեց Արարատի մարզի Տափերական գյուղի տարածքում. հետապնդումն ավարտվեց տղամարդկանց բռնվելով։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ սպիտակցի տղամարդիկ նախկինում գողություն են արել նաև ոստիկանության Գուգարքի բաժնի սպասարկած տարածքում, իսկ նախորդ օրը Եղեգնաձորի ավտոլվացման երկու կետում կոտրել են մետաղադրամ ընդունող ևս երկու սարք, որոնք, սակայն, դատարկ էին: Բերման ենթարկվածներից մեկը ձերբակալվել է։

Հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 743 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am