Ղարաբաղի վերաբերյալ ստորագրված հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում. Պուտին
«Դավոսյան շաբաթվա» ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում:
«Ռուսաստանն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը դադարեցնելու համար: Հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը, իսկ դա ամենակարևորն է»,-ասել է նա՝ կարևորելով մարտական գործողությունների ամբողջական դադարեցումն ու կայունացման գործընթացի սկսումը:
«Հիմա միջազգային հանրությունը խնդիր ունի օգնելու տուժած շրջաններին, որպեսզի լուծվեն մարդասիրական հարցերը, որոնք կապ ունեն փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների վերականգնման, պատմական, կրոնական ու մշակութային հուշարձանների վերականգնման ու պահպանման հետ»,-ասել է նա: