Այո, պիտի մասնակցեմ վաղվա հայահավաքին․ Արտակ Թովմասյան
«Այո, ես պլանավորել եմ մասնակցել հայահավաքին։ Իմ աջակիցներին կոչ եմ անում անտարբեր չլինել և հունվարի 28-ին մասնակցել հայահավաքին, պլանավորում ենք թիմով նշել նաև հայոց բանակի օրը։ Միջոցառում ենք անցկացնելու «Արմեդ» բժշկական կենտրոնում, որտեղ վերականգնողական փուլում են գտնվում մեր վիրավոր տղաներից 41-ը»,- քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը։
Թովմասյանը տեղեկացրեց նաև, որ կազմվել է «Խաղաղությունը նրանց աչքերով» բարեգործական հատուկ ծրագիր, որի շրջանակներում կնկարվի 40 կտավ, ապա կկազմակերպվի նաև բարեգործական միջոցառում, որից ստացված գումարները կուղղվեն զինծառայողների ու վիրավորների առողջական խնդիրների լուծմանը։