Պուտին-Բայդեն ծանր շփումներն ու Արցախը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո սա Բայդենի առաջին խոսակցությունն էր Պուտինի հետ:

Բայդենի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ճեպազրույցի ժամանակ: Ըստ «Ազատության»՝ նա նշել է, որ նախագահ Բայդենը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի իշխանությունների մի շարք քայլերի, այդ թվում՝ Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիի բանտարկության կապակցությամբ: Փսակիի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը վճռական աջակցություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը: «Այն դեպքերում երբ Ռուսաստանի գործողությունները կվնասեն ԱՄՆ դաշնակիցներին, Վաշինգտոնը վճռական քայլերի կդիմի՝ պաշտպանելով իր ազգային շահերը», - Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ ասել է Բայդենը։

Փսակին հայտնել է, որ զրույցի ընթացքում բարձրացված հարցերի թվում էր Բայդենի առաջարկը՝ հինգ տարով երկարացնել ռազմավարական հարձակողական սպառազինության հետագա նվազեցմանն ու սահմանափակմանը վերաբերող միջոցառումների մասին պայմանագիրը Ռուսաստանի հետ:

Կրեմլի մամուլի ծառայությունը, իր հերթին, հաղորդում է, որ Պուտինը շնորհավորել է Բայդենին պաշտոնամուտի առթիվ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ռազմավարական հարձակողական սպառազինության պայմանագրի երկարաձգման վերաբերյալ մտքերի փոխանակման կապակցությամբ: Կրեմլը շեշտել է, որ «առաջիկա օրերին կողմերը կավարտեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը` միջուկային հրթիռների զինանոցների փոխադարձ սահմանափակման համար այս կարևոր միջազգային իրավական մեխանիզմի հետագա գործունեությունն ապահովելու համար»:

Ռուսական կողմի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում երկու նախագահներն անդրադարձել են խնդիրների լայն շրջանակի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրին և Ուկրաինայում տիրող կացությանը։

Որպես մեկնարկ՝ Բայդենի վարչակազմի ձևավորումից օրեր անց՝ Պուտինի հետ հեռախոսազրույցն, իհարկե, կարևոր ազդակ է, որ կողմերի միջև երկխոսություն, այնուամենայնիվ, կընթանա: Սակայն արդյո՞ք ամերիկյան կողմի դիրքորոշումը կմեղմանա Ռուսաստանի ուղղությամբ և անձամբ՝ Պուտինի:

Վաշինգտոնը խիստ անհանգստացած է Ռուսաստանի պահվածքով, այդ թվում`ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու ձերբակալությամբ, երեկ ուշ երեկոյան հայտարարել է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահը:

Պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերություններին` Բայդենն ընդգծել է, որ պատրաստ է համագործակցել Կրեմլի հետ, բայց և չի պատրաստվում աչք փակել մտահոգիչ հարցերի վրա․ - «Մենք կարող ենք աշխատել մեր երկկողմ շահերից բխող հարցերի, օրինակ`միջուկային զենքին վերաբերող նոր պայմանագրի վրա։ Միաժամանակ, հստակ ի ցույց դնել Ռուսաստանին, որ շատ մտահոգված ենք նրա պահվածքով` լինի դա Նավալնու հարցում, հաքերների, թե հաղորդումների, ըստ որոնց ռուսները պարգևավճար են տվել Աֆղանստանում ամերիկացի զինվորների սպանության համար»:

Ընդ որում, դատելով պաշտոնական հայտարարություններից, Բայդենն արդեն իսկ սկսել է քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Մասնավորապես, ըստ Սպիտակ տան, Միացյալ Նահանգների նախագահը հանձնարարել է Ամերիկայի ազգային անվտանգության ու հետախուզական գերատեսչություններին քննել ու իրեն ծավալուն զեկույց ներկայացնել Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա խնդիրների վերաբերյալ: «Նախագահը դրանց արձագանքելու հարցում դիտարկում է հնարավոր բոլոր տարբերակները», - ըստ «Ազատության», ընդգծել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին` վերստին կոչ անելով Կրեմլին անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր Նավալնուն ու նրա հազարավոր աջակիցներին:

Միացյալ Նահանգների Սենատը հաստատեց Էնթոնի Բլինքենի թեկնածությունը երկրի պետքարտուղարի պաշտոնում։ Նախագահ Ջո Բայդենի երկարամյա խորհրդականը ստանձնում է Դոնալդ Թրամփի չորս տարվա նախագահությունից հետո աշխարհի հետ Ամերիկայի հարաբերությունները վերանայելու և խմբագրելու բարդ առաքելությունը:

Հունվարի 19-ին Սենատում իր թեկնածության հարցով լսումների ընթացքում Բլինքենը հավաստիացրել է՝ Բայդենի վարչակազմը լիովին պատրաստ է հակազդելու բռնապետական երկրների և նոր տեխնոլոգիաների սպառնալիքներին։ «Մենք գործ ունենք մի աշխարհի հետ, որը ոչ թե այնպիսին է, ինչպիսին կար, այլ այնպիսին, ինչպիսին կա՝ ազգայնականության աճ, ժողովրդավարության նահանջ, Չինաստանի, Ռուսաստանի և այլ ավտորիտար պետությունների մրցակցության խորացում, կայուն և բաց միջազգային համակարգին սպառնացող վտանգների խորացում, ինչպես նաև տեխնոլոգիական հեղափոխություն, որը վերափոխում է մեր կյանքի բոլոր ասպեկտները, և հատկապես՝ կիբերտարածությունում», - Սենատում հայտարարում էր Միացյալ Նահանգների դիվանագիտության ապագա ղեկավարը՝ խոստանալով նոր պաշտոնում աշխատել երկրի ազդեցությունն ու հեղինականությունը արտասահմանում ամրապնդելու ուղղությամբ։

58-ամյա Բլինքենը Ջո Բայդենի երկարամյա խորհրդականն է ազգային անվտանգության հարցերով։ Բարաք Օբամայի նախագահության օրոք նա նաև զբաղեցրել է Պետքարտուղարության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Փորձառու դիվանագետը Հարվարդի և Կոլումբիայի համալսարանների շրջանավարտ է, 2014 թվականին առանցքային դերակատարություն է ունեցել Սպիտակ տան արտաքին քաղաքականության, այդ թվում` Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը ամերիկյան արձագանքի հարցում: Նա նաև ակտիվ մասնակցություն է ունեցել «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ուսամա բեն Լադենի, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունների մշակմանը։ Բլինքենը պատասխանատու էր Պակիստանի, Աֆղանստանի, Իրանի միջուկային ծրագրի հարցերով ամերիկյան քաղաքականության համար։

Ի դեպ, անցած շաբաթ Սենատում տեղի ունեցած լսումների ընթացքում սենատորները դիվանագետին հարցեր են ուղղել նաև ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Բլինքենը ի պատասխան հավաստիացրել է, որ պետքարտուղարի պաշտոնում նոր լիցք կհաղորդի Ղարաբաղի խնդրի հարատև կարգավորում գտնելու ԱՄՆ ջանքերին, նշելով, որ լուծումը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և բացառի նոր պատերազմի բռնկումը:

Դիվանագետը հայտարարել է նաև, որ Բայդենի վարչակազմը մտադիր է վերանայել Ադրբեջանին հատկացվող ամերիկյան անվտանգային աջակցությունը։ Ղարաբաղյան 44-օրյա արյունալի պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Ջո Բայդենը մի քանի անգամ հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով Թրամփի վարչակազմին Լեռնային Ղարաբաղի հարցում պասիվ քաղաքականության համար և հորդորելով կրակի դադարեցմանն ուղղված գործուն քայլեր ձեռնարկել։ Բայդենը պնդել էր, որ Թրամփը պետք է պահանջի Թուրքիայից հեռու մնալ հակամարտությունից և վերջ տալ վարձկաններ փոխադրելուն։

Սպասենք ամերիկյան նոր վարչակազմի քաղաքականությանը մեր տարածաշրջանում: Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում առճակատումն ինչպես կանդրադառնա Հարավային Կովկասի հանդեպ վարվող քաղաքականության վրա, և մասնավորապես Արցախի խնդրի վրա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3645 անգամ
Լրահոս
Գլխավոր շտաբը զգացել է՝ վտանգ կա․ մենք կանգնած ենք մեր հրամանատար՝ Օնիկ Գասպարյանի կողքին․սպաներ (video) Էդքան Վազգեն Սարգսյանին հարգում էիք, չթողեիք նրա արձանը պղծեն․ Արման Սաղաթելյանը՝Սասուն Միքայելյանին ու երկրապահներին (video) Ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ակտիվ լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում. Մենենդեսի կոչը Բայդենի վարչակազմին Գորիսում զինված հարձակման են ենթարկվել ՍԱՏՄ Սյունիքի մարզի կենտրոնի գլխավոր տեսուչի հարազատները Այսօր Ռիտա Սարգսյանի ծննդյան օրն է Բոլոր այն մարդկանց, ովքեր «թութակի» նման կրկնում են Ալիևի «հրավերքը». Զանգեզուրը՝ «Ադրբեջանի պատմական տարածք». Խայտառակ պատասխան Երևանից Մեր նախընտրական խաղերն ու թուրք-ադրբեջանական 6 շաբաթանոց 2-րդ զորավարժությունները «Լեզուն» կուլ տված Փաշինյանից արդեն ականապատված տարածքների քարտեզ են պահանջում Մեր տղաները թուրքական բայրաքթարների մսաղացի տակ են ընկել, որովհետեւ Նիկոլը նախընտրել է իր սելֆիների համար խաղալիք ՍՈւ-եր գնել Գնացք բարձրանալու ժամանակը. Վարդան Օսկանյան Էրդողանի ու Ալիեւի նոր խրամատը Հայաստանի «բկին» Ովքեր դավաճանեցին Վազգենին Ադրբեջանից ու Պակիստանից նոր զենք Հայաստանի գլխին Ինչ է հասկացնում Սասուն Միքայելյանը Նիկոլ Փաշինյանին ու զինվորականներին Մոսկվան չի կարող Երևանի հետ աշխատել՝ անընդհատ կատարելով սխալների ուղղում․ Քոչարյանը շարունակում է մնալ վստահելի Պայքար Սյունիքի համար․ Ալիևի հույսը Նիկոլն է Կասկածող կա՞ր. Արմեն Սարգսյանը միացրեց «վինտիլիատորը» Օնիկ Գասպարյանը կանի այդ քայլը Զինվորականների ու քաղաքացիների ակցիան՝ հաջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի. Ուղիղ 44 օր խաբեցին, որ երկիրը վաճառքի հանեն, հիմա նույնը արվում է Սյունիքում Արսեն Թորոսյանն առողջապահության նախարար լինելու ընթացքում կնոջ բժշկական կենտրոնի հետ շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել Ինչու՞ պարտվեցինք. սա անգործության, թե՝ դիտավորության արդյունք է. Սկանդալային բացահայտում. Տեսանյութ Սատարում եմ Գլխավոր շտաբի պետին և շտաբի ողջ սպայական կազմին․ Նորատ Տեր-Գրիգորյանց Քոչարյանին սուրճ է տալիս դուստրը, ոչ թե հյուրանոցի բազում աշխատակիցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին Մարտի 5-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը Մարտի 4-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ Բադալ Պարյանը, որը հանդիսանում է հայեր միացեք նախաձեռնության անդամ: Թեմա` ՌԴ հայության կողմից ուղարկված օգնության հետքերով. Ինչպես է այն անհետացել, ում ջանքերով և ում կողմից, ինչ դեր ունի անհետացման գործում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս արձագանքը և քայլերը: Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հովհաննիսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Մարտի 1-ին անցկացված հանրահավաքներ ընդդիմության և իշխանության գործողությունները Մարտի 3-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub