Երեկ՝ հունվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Օձուն գյուղի բնակիչ 63-ամյա Աշատ Ձ․-ն Mercedes մակնիշի ավտոմեքենայով Օձուն գյուղի սկզբնամասում՝ ոլորանների մոտ, վազանց կատարելու ժամանակ, վրաերթի է ենթարկել համագյուղացի 56-ամյա Մարինե Ղ․-ին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Ոստիկանները ու քննիչները դեպքի վայրում չեն հայտնաբերել ավտոմեքենան, որից հետո օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ, այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալ Աշոտ Ձ․-ն, նշված ավտոմեքենայով, կամովին ներկայանում է Ոստիկանության Թումանյանի բաժին և հայտնում, որ վրաերթը կատարել է ինքը՝ նշված ավտոմեքենայով։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը