Ի՞նչ են նախատեսել Փաշինյանի համար Արևմուտքում ու Ռուսաստանում․ Հայաստանին սպառնացող վտանգները

Բայդենի երդմնակալության և Նավալնիի Ռուսաստան վերադարձի օրերի համընկնումը պատահական չէր:

Սա յուրօրինակ «Ավրորայի կրակոցի» մեսիջ էր բոլորի համար, որ Արևմուտքում գալիս է նոր աշխարհաքաղաքական թրենդ, որն էական ազդեցություն է ունենալու նաև մեր տարածաշրջանի համար:

Ընդորում, այս տիրույթում Արևմուտքի ուշադրության կենտրոնում են լինելու հիմնականում Ռուսաստանի իրադարձությունները: Այդ տեսանկյունից ուկրաինական կամ հայկական զարգացումները Արևմուտքում դիտարկվում են որպես ռուսականին ածանցյալ գործընթացներ:

Հենց այդ տեսանկյունից էլ Նիկոլ Փաշինյանի ճակատագրի վերաբերյալ և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանն ունեն իրենց մոտեցումները:

Ո՞րն է Արևմուտքի մոտեցումը Փաշինյանի հեռանկարի վերաբերյալ

Արևմուտքում Փաշինյանին դիտարկում են որպես «դուրս գրված գործիչ»: Քանզի պատերազմի արդյունքներից հետո նա այլևս լուրջ դերակատարություն չի կարող ունենալ հայաստանյան քաղաքական թատերաբեմում: Սակայն, այլ կարող է լինել նրա հեռանկարը, ըստ արևմտյան կենտրոնների, եթե նա մասնակցի իրենց ծրագրերի մեջ՝ կապված Նավալնու հետ:

Մասնավորապես, Արևմուտքում խորհուրդ են տալիս Փաշինյանին արագ, մինչև սույն թվականի սեպտեմբեր Հայաստանում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եթե Փաշինյանը կարողանա գնալ այդ քայլին, ապա Արևմուտքում խոստանում են ամեն գնով աջակցել նրա վերընտրությանը: Քանզի նրա հաղթանակը լրացուցիչ լիցք կարող է փոխանցել Նավալնիի կողմնակիցներին սեպտեմբերյան ընտրություններից առաջ:

Արևմուտքում փորձում են համոզել Փաշինյանին, որ Ռուսաստանում Նավալնիի հաղթանակի դեպքում նրա դիրքերը Հայաստանում լրջորեն կամրապնդվեն և Նավալնի-Փաշինյան զույգը կդառնա նաև Արևմուտքի լավ բարեկամը:

Ըստ արևմտյան կենտրոնների, եթե Փաշինյանը չգնա այդ քայլին կամ չկարողանա վերընտրվել, ապա Արևմուտքում վերջնականապես խաչ կքաշեն նրա հեռանկարի վրա և նա կունենա անփառունակ ավարտ:

Ի՞նչ են առաջարկում Փաշինյանին ռուսները

Ռուսներն առաջարկում են Փաշինյանին իր քաղաքական հեռանկարի երեք տարբերակ:

Տարբերակ առաջին

Փաշինյանը հրաժարական է տալիս և իր տեղն զբաղեցնում է բոլորովին նոր գործիչ, ով կապված չէ նաև ներկայիս հայաստանյան ընդդիմության հետ: Ըստ այդ սցենարի, Փաշինյանն ու իր ընտանիքը տեղափոխվում են Մոսկվա և ստանում անվտանգության լուրջ երաշխիքներ անձամբ Պուտինի կողմից: Իսկ Հայաստանում հերթական ընտրություններն անցկացվում են 2023 թվականին, ինչպես որ նախատեսված է ՀՀ սահմանադրությամբ: Հայաստանյան քաղաքական շրջանակների հետ այդ սցենարի համաձայնեցումը Պուտինի անունից իր վրա կարող է վերցնել անձամբ Հայաստանում ՌԴ դեսպանը:

Տարբերակ երկրորդ

Փաշինյանը կազմակերպում է արտահերթ ընտրություններ երբ ցանկանում է, սակայն ինքը նախապես հրաժարվում է վարչապետի պաշտոնից: Այդ սցենարը շատ նման է այն տարբերակին, ինչ առաջարկում են Հայրենիքի փրկության շարժումը, ԼՀԿ-ն, ՀՀ նախագահը և այլն:

Տարբերակ երրորդ

Փաշինյանն անցկացնում է արտահերթ ընտրություններ, սակայն սույն թվականի սեպտեմբերից հետո: Այսինքն, երբ ավարտվեն Ռուսաստանի Պետական Դումայի ընտրությունները:

Սակայն, այս տարբերակում Մոսկվան ոչ մի երաշխիք չի տալիս Փաշինյանին։

Մոսկվան նաև նախազգուշացնում է Փաշինյանին, որ եթե նա վարչապետական լիազորությունները պահպանելով գնա արտահերթ ընտրությունների մինչև սեպտեմբեր, այսինքն՝ փորձի իրականացնել Արևմուտքի սցենարը, ապա Ռուսաստանը բաց ձևով աջակցելու է Փաշինյանի հակառակորդներին հնարավոր բոլոր միջոցներով: Քանզի, պարզաբանում է Մոսկվան Փաշինյանին, Ռուսաստանը չի կարող հանդուրժել Հայաստանում «հայկական Նավալնիի» իշխանություն, երբ նույն Արևմուտքը ամեն գնով փորձելու է ռուսական Նավալնիի ձեռքերով ապակայունացնել իրավիճակը ՌԴ-ում:

Ի՞նչ կլինի, եթե Փաշինյանին հաջողվի արտահերթ ընտրությունների միջոցով վերարտադրվել

Եթե Փաշինյանին հաջողվի իրականացնել իր այդ ծրագիրը, ապա հայ-ռուսական հարաբերություններում կառաջանա յուրօրինակ ներպետական հարաբերությունների casus belli, որից անմիջապես կարող են օգտվել Թուրքիան և Ադրբեջանը:

Ընդորում, եթե սեպտեմբեր-հոկտեմբերին նրանք դա իրականացրին Ղարաբաղում, ապա այս պարագայում բախումների թատերաբեմը կդառնա բուն Հայաստանի տարածքը:

Իհարկե, Մոսկվային դա աշխարհաքաղաքական տեսանկյունից շահավետ չի լինի, սակայն դասակարգային առումով Պուտինը չի կարող պայքարել ռուս Նավալնիի դեմ և միաժամանակ աջակցել «հայ Նավալնիին»: Սա քաղաքագիտական նոնսենս է:

Ահա թե ինչու 1920 թվականին Բոլշևիկյան Ռուսաստանը, որը գտնվում էր Անտանտի հետ հակամարտության մեջ, պայքարում էր սեփական՝ ռուս էսեռների դեմ ներքին կյանքում, չէր կարող աջակցել դաշնակցական Հայաստանին, ով պատերազմի մեջ էր Թուրքիայի հետ և դաշնակցային հարաբերություններ ուներ բոլշևիկների թշնամի Անտանտի հետ:

Հենց դրա համար էլ Բոլշևիկյան Ռուսաստանը, գնալով իր աշխարհաքաղաքական շահերի դեմ, զոհաբերեց Կարսի նահանգը քեմալական Թուրքիային: Քանզի նման իրավիճակներում «դասակարգային» և իշխանական խնդիրը ավելի բարձր է դասվում, քան աշխարհաքաղաքական հարցը: Սա քաղաքագիտական դասական նորմ է, որն աշխատել է և աշխատում է բոլոր երկրներում:

Այսինքն, եթե Փաշինյանին հաջողվի, իրականացնել արտահերթ ընտրություններ մինչև սեպտեմբեր, ապա դա կարող է աղետալի հետևանքներ ունենալ արդեն ողջ Հայաստանի համար, որի հետևանքները կարող են համեմատելի լինել 1915-ի կամ 1920 թվականի հետևանքների հետ:

Հոդվածի առաջին մասը՝ այստեղ։

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

դիտվել է 1325 անգամ
Լրահոս
2008թ.-ին սահմանադրական կարգը տապալած խուժանը հանրահավաք է կազմակերպելու հենց մարտի 1-ին․ Գևորգ Ստեփանյան Փաշինյանական մղձավանջ. Հայաստանի միակ դաշնակիցները Էրդողանն ու Ալիևն են Մոսկվան «սվաղեց» «Իսկանդերի» գործը, բայց կպատժի Փաշինյանին Բա ո՞ւր էիք, 44 օր չկայիք, ֆոսֆորային զենքերն ու օնլայն կտտանքները չէիք տեսնում Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Դիլիջանի «Նյու Սիթի» առևտրի կենտրոնից 9 հոգի տեղափոխվել են հիվանդանոց Հայրենիքի դեմը չոքելու ես, բայց ներող չի լինելու Դրա ճանապարհին այս իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնի մարզում Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր Արամ Սարգսյանը հանուն Փաշինյանի կեղծում է եղբոր՝ Վազգենի պատմությունը Ինչ սպասել Արցախի թիվ 1 «բոմժից» եւ քաղաքական վտարանդիից Ժուլիկ ավանտյուրիստի վերջին խռխռոցը Ես պետք է կառավարումն ամբողջապես իմ ձեռքը վերցնեի. Աննա Հակոբյանը նախատել և հայհոյել է Փաշինյանին ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Արթուր Դավթյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ չի հրավիրվել․ հերքում Քաղաքական Դիակը մինչեւ վերջ պայքարելու է, ամեն ինչ ու ամենին զոհելու է, եթե ՀԱՊԿ-ի պայմանագիրը չլիներ, կդիմեր Թուրքիային Հայաստան զորք մտցնելու համար «Վրաների հեղափոխությունը» թևակոխեց վճռական փուլ. Արշավիր Ղարամյան Համաձայն եմ՝ իրավիճակի հանգուցալուծման ճանապարհը ողջ կառավարության հրաժարականն է. Արթուր Օսիկյան․ 168․am Ստեղծված իրավիճակն աննախադեպ է. ՀՀ նախագահ Հայտնի ֆեյք Գագիկ Սողոմոնյանը՝ «ԱԱԾ»-ում է. Օրվա կադր Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում, միմյանց բախված 7 մեքենաներից մեկը կիսակողաշրջված հայտնվել է մեկ այլ մեքենայի վրա ԱԱԾ ԱԼՖԱ ջոկատը նույնպես հրաժարվել է կատարել Օնիկ Գասպարյանին ձերբակալելու Փաշինյանի հրամանը Պատմել են, թե ինչ է արել Նիկոլ-Աննա զույգը պատերազմի օրերին։ Ասում են՝ Արմեն Սարգսյանը դուրս է եկել շոկի մեջ. Միքայել Մինասյան ԶՈՒ ամբողջ կազմի՝ Փաշինյանի հրաժարականի պահանջից անմիջապես հետո Ոստիկանները հեռացան Բաղրամյանից. video Հաջորդ հանրահավաքը՝ մարտի 1-ին «ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ պայմաններում՝ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ պաշտոնից ազատման բացառապես քաղաքական առաջարկությունը միանշանակ ենթակա է Նախագահի առարկությանը և պետք է վերադարձվի». Արամ Վարդևանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը: Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Փետրվարի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբում մամուլի ասուլիսով հանդես կգան «Հայեր միացեք» նախաձեռնության անդամները: Թեմա՝ Պատերազմի ընթացքում օգնությունների և հանգանակություների ոչ հասցեական բաշխումը: Փետրվարի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Փետրվարի 26-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա - Երևան տեսակամուրջ, որի ընթացքում կամփոփվեն Հայաստանի տնտեսության վերաբերյալ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության համատեքստում 2020 թ.-ի տնտեսական հետազոտության արդյունքները: Փետրվարի 25-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը: Թեմա՝ Սումգայիթ-33 Փետրվարի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ Պաշտպանության նախկին փոխանախարար Արտակ Զաքարյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքները, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորումը, Սասնա Ծռերի դատը, «Իսկանդեր»-ների անաշխատունկության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, Ռուսաստանի արձագանքը Փետրվարի 25-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքները, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորումը, Սասնա Ծռերի դատը, «Իսկանդեր»-ների անաշխատունկության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, Ռուսաստանի արձագանքը Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգան «Խոնարհում հերոսներին» խորագրով համերգով: Համերգը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժամը 19։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգի դիրիժորը Ռոբերտ Մլքեյանն է, մենակատարը՝ սոպրանո Սոֆյա Սայադյանը: ՓԵՏՐՎԱՐԻ 25-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի ասուլիսը: ԹԵՄԱ- Պրեմիերաներ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, ընթացիկ տարվա ծրագրեր: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Փետրվարի 25-ին, ժամը 19:00-ին հրավիրում ենք ձեզ լուսաբանելու ձեռներեց եւ բարերար, Futures Studio-ի հիմնադիր գործընկեր, «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ Ռուբեն Վարդանյանի հետ առցանց քննարկումը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub