Մառնեուլի թուրք-ադրբեջանցիները ջրեցին Փաշինյանի ու նրա ձայնակիցների «կոմունիկացիոն» կտերը

Դեռևս Հայաստանի իշխանությունն զբաղեցնող փաշինյանը և նրա ձայնակիցները, հողատվության խայտառակ ու կործանարար կապիտուլյացիայից հետո, արդեն հասցրել են «գլուխ տանել» առ այն, թե դրանով տրանսպորտային, կոմունիկացիոն հնարավորություններ են բացվում, այս, այն:

Կարճ ասած, փաշինյանը և նրա ուսապարկինգը ձգտում են իրենց ենթադրվող դավաճանության կամ ակնհայտ անձեռնահասության աղետային հետևանքը հայության վրա «վաճառել» նրանով, թե՝ բա չեք իմացե՜լ, ժողովո՜ւրդ, սրանից հետո Հայաստանի համար Նախիջևանով ու Ադրբեջանի տարածքով դեպի Իրան, դեպի Ռուսաստան, տո հենց դեպի Թուրքիա երկաթուղային ճանապարհները բացվելու են, թե բա՝ ապաշրջափակում ու նման բաներ:

Այն, որ սա պրիմիտիվագույն կուտ է, այսինքն՝ ոչ մի իրական հիմնավորում ու հիմք չունեցող փչոց, ակընհայտ է քիչ թե շատ սեփական դատողականություն ունեցող ցանկացած նորմալ մարդու: Նախ, ոչ մի նման կոնկրետ, որևէ մեկի կողմից ստանձնած որևէ պարտավորություն չկա: Երկրորդ, Թուրքիան ու Ադրբեջանը միմյանց հետ մինչ այս էլ ունեին իրենց անհրաժեշտ կոմունիկացիաները կամ հաղորդակցության ուղիները: Երրորդ, տվյալ դեպքում խոսվում կամ նկատի է առնվում զուտ այն, որ փաշինյանը Թուրքիայի համար, ըստ էության, ապահովել է Նախիջևանի կողմից՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի՝ Սյունիքի վրայով ու տարածքի հաշվին ավելի արագ ու կարճ հաղորդակցության ուղի ունենալ Ադրբեջանի հետ: Մի բան, որ նիկոլ փաշինյանի վաղեմի երազանքն էր: «Երազանք», որից, անկեղծ ասած, նավթադոլլարների հոտ էր գալիս դեռ տարիներ առաջ, երբ նույն փաշինյանը «Հայկական ժամանակ»-ը վեր էր ածել Հայաստանում ադրբեջանական քարոզչության խոսափողի:

Ինչ վերաբերում է դառնաղետ ներկային, որ հիմնականում փաշինյանի, նրա ուսապարկինգի ու նրանց ուղղորդողների հակահայ գործունեության հետևանք է, ապա մի պահ ենթադրենք, թե «ճանապարհները բացվում են» այնպես, ինչպես դա «գերագույն» փչանն է ներկայացնում իր կտերով:

Փաստն այն է, որ փաշինյանին ու նրան հնարավորինս երկար ՀՀ իշխանությունը գրաված պահելու հարցում անթաքույց ու ջերմորեն սատարող «ադրբեջանական ժողովուրդը» օրերս վերցրեց ու ջրեց նույն այդ փաշինյանի կոմունիկացիոն կտերը: Դա տեղի ունեցավ Վրաստանի տարածքում, Մառնեուլում: Գիտեք, Մառնեուլի վրաստանաբնակ թուրք-ադրբեջանցիները հարձակվել են 30-ից ավելի, այլ տվյալներով՝ շուրջ 40 հայկական խոշոր բեռնատարների վրա և եղած-չեղածը ջարդուփշուր արել, պատճառել նյութական զգալի վնաս: Սա, ի դեպ, փաշինյանի՝ ծնկաչոք կապիտուլյացիայից հետո արդեն երկրորդ նման միջադեպն է:

Ի՞նչ են հուշում այդ հարձակումները:

Նախ, հատուկ ընդգծենք, որ տվյալ դեպքում խոսքը Վրաստանից Հայաստան ավտոճանապարհային հաղորդակցության ուղու կամ հիմնական մայրուղիներից մեկի մասին է: Մի կոմունկացիոն ուղի, որ եղել է, կա, գործել է, կարելի է ասել՝ անխափան: Ու, մեծ հաշվով, այդ հաղորդակցության ուղու անխափան գործելը կապ չունի երրորդ երկրների հետ հարաբերությունների հետ: Բայց, արի ու տես, որ թուրք-ադրբեջանցիները այնքան են ոգևորվել իրենց նիկոլ փաշալիևի դասավորած պարտությունից, որ արդեն նման մասշտաբներով ու նման լկտիությամբ, կարելի է ասել՝ ցուցադրաբար խնդիրներ են հարուցում Հայաստանի արտաքին-հաղորդակցական ուղիների վրա: Բեռնատարներ են ջարդում, վաղը, մյուս օրն էլ հայ վարորդներին և ուղևորներին կսկսեն անպատիժ մորթել երևի: Դե, փաշալիևն էլ, իր մյուս «նիկոլիկների» ձայնակցությամբ կարդարացնի ու կպաշտպանի թուրքերին..., կասի, որ դրանք դժգույն ու դժբախտ բեռնատարներ էին, դժգույն ու դժբախտ վարորդներ էին և էլի ինչ-որ նման մի ցնդաբանություն: Իսկ իր թուրք և թրքաբարո ֆեյքերն էլ կսկսեն գովերգել իրենց վիրտուալ կուռքին:

Ամեն դեպքում, Մառնեուլում ջրվեց փաշինյանի կոմունիկացիոն «կուտը»: Այն, ինչը փորձում էր իբր մեծ ձեռքբերում ներկայացնել: Ու ոչ մեկը դրան ու դրա կողքը ծվարած պատեհապաշտ-մորթապաշիներին չի հարցնում՝ նիկո՛լ (ու մնացյալ թափոն), էդ երկաթուղային երևակայական կապի համա՞ր տարաք ու հազարավոր հայ երիտասարդների պատերազմում անպաշտպան թողած՝ կոտորեցիք, ինչ-որ երևութական «կոմունիկացիաների» համա՞ր Արցախի 70-75 տոկոսը նվիրեցիք թուրքին, իսկ 25-30 տոկոսն էլ՝ ճարահատյալ զիջեցիք Ռուսաստանին:

Այդ թուրքական ծրագրի իրականացման նպատակո՞վ է, որ Քարվաճառն ու Քաշաթաղը տվեցիք թուրքին, Շուռնուխը մեջտեղից կիսեցիք և այլն, և այլն:

Լավ, բա սրանք ու սրանց միաբջիջ կողմնակիցները ինչպե՞ս են պատկերացնում Հայաստանից Նախիջևանով ու ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներով հայկական բեռների փոխարդումը, եթե այնքան չկան՝ որպես իշխանություն, որ հարևան Վրաստանի տարածքում են մեր բեռնատարները ադրբեջանաթուրքական ելուզակության թիրախ դառնում:

Գիտեք, առհասարակ, ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ մի օր, այո, արևելյան ու արևմտյան հարևանների հետ, օրինակ, միգուցե նաև կոմունիկացիաների, հաղորդակցության ուղիների բացվելը հնարավոր լինի: Բա՛յց: Դա կարող է ու պետք է լինի այն ժամանակ, երբ Հայաստանն իրենից ներկայացնի ինքնիշխան պետություն, միջազգային ու միջպետական հարաբերության սուբյեկտ, այլ ոչ թե հարմար, ըստ որում՝ ներսից մատուցված «ուտելիք» Անկարայի ու Բաքվի արնաշաղախ սեղանին:

Որքան էլ մտածելը հակացուցված լինի նիկոլականներին, բայց մեկ-մեկ արժե գոնե փորձե՛լ մտածել: Ինքնուրո՛ւյն:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1765 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am