Ինչպե՛ս Նիկոլը հիշեց իր գողացած օծանելիքի, բայց «մոռացավ» դիվանագիտական անձնագրի մասին. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Գրեթե մեկ օր պահանջվեց դավաճան Նիկոլին, որ մի սուտ հորինի ու հանրությանը բացատրի, թե ինչպես է իր դիվանագիտական անձնագիրը հայտնվել «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մոտ, ով 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ այն ձեռք է բերել Ղազախստանում բնակվող ադրբեջանցիներից...
Քիչ առաջ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը մի սրտաճմլիկ պատմություն է պատմել, թե ինչպես են դավաճան Նիկոլի կողմից նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրելուց հետո կառավարության շենք ներխուժած անձինք հափշտակել 14 պաշտոնյանի դիվանանագիտական անձնագրերը, այդ թվում նաև Նիկոլինը, որոնք, ըստ Նաղդալյանի չեղարկվել են...

Նախ, սկսենք նրանից, որ շատ տարօրինակ է, որ ԱԳՆ-ին գրեթե 24 ժամ պահանջվեց դավաճան Նիկոլի «գողացված» դիվանագիտական անձնագրի պատմությունը բարձրաձայնելու համար...

Ինչու՞ ԱԳՆ-ն դա չարեց հենց հաղորդումից հետո, կամ այսօր առավոտյան...

Ինչու՞ էր Նիկոլը կապիտուլյացիան ստորագրելուց, ինչ-որ բունկերներում պատսպարվելուց և այնտեղից գրառումներ անելուց միայն «հիշում» գողացված օծանելիքի, վարորդական իրավունքների, համակարգչի մասին, բայց չէր մատնանշում, որ կառավարության շենքից գողացել են նաև իր և այլ պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերը... Կամ եթե այդ մասին Նիկոլն իմացել է ավելի ուշ, ապա ինչու՞ չի բարձրաձայնել դրա մասին... Թե՞ Իլհամի կողմից նվաստացված Նիկոլի համար իր օծանելիքն ավելի թանկ էր, քան դիվանագիտական անձնագիրը... Թե՞այս ամենը Նիկոլի էժանագին բեմադրություն է...

Շատ պրիմիտիվ են Նիկոլն ու դրան սպասարկողները... Սկանդալային հաղորդումից մեկ օր անց նոր ԱԳՆ մամլո խոսնակի այս հայտարարությամբ էլ հիմա կփորձեն կապիտուլյանտ Նիկոլի երկրպագուների և ժեխի մոտ կարծիք ձևավորել, որ կառավարության շենք ներխուժածները կապ ունեն ադրբեջանցիների հետ...

Հ.Գ. Հետաքրքիր է, էլ ի՞նչ են «գողացել» վարչապետի կեցավայրից և կառավարության շենքից..»:

 

դիտվել է 700 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am