Համազգային սգի, մորմոքի պայմաններում Նիկոլ Փաշինյանի ընտանիքն անթաքույց խրախճանքների մեջ են: Հազարավոր մայրեր խելակորույս իրենց որդիների աճյուններն են փնտրում, հազարավորներն անսփոփ են աճյուններով, հազարավորները վշտից մի բուռ են դարձել, ու այդքանն էլ անտուն, անապրուստ, անհող, անհայրենիք, իսկ հայկական մեդիան չի հասցնում հետեւել Նիկոլ Փաշինյանի Էրատոյի եւ երեխաների վոյաժները արտերկրում ու Հայաստանում: Մի քանի օր առաջ նրանք Մոսկվայում էին քարշ գալիս ռեստորանից ռեստորան, հյուրանոցից հյուրանոց, նաև խմած, շոմպայնի աստղաբաշխական գների մասին լուրերը թնդում էին լրահոսում: Եւ ահա հայրենիք վերադառնալուն պես Աննա Հակոբյանը դուստրերի հետ մասնակցել է Արամ Խաչատրյանի համերգասրահում Պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյակին նվիրված համերգին: Դուք հասկանում եք, այս բոլոր հազարավորներին առանց զավակ, անտուն, անհայրենիք թողած, անապագա թողած այս ընտանիքը եւ գլխավորապես տիկին Էրատոն, ով Արցախի հրամանատարական բունկերից բարոյական աջակցությունից բացի մարտեր է ղեկավարել, այսօր սիրտ ունի համերգի մասնակցել, երբ հազարավոր մայրեր սգում են իրենց վիշտը: Երեկ ԶԼՄ-ները գրեցին, որ մի շարք քաղաքացիներ լքել են Արամ Խաչատրյան համերգասրահը Աննա Հակոբյանի նեկայության պատճառով: Քաղաքացիները փորձել են բարձրանալ կառավարական սրահ ու Աննա Հակոբյանի երեսին ասել, թե ինչ են մտածում նրա և նրա դավաճան ամուսնու մասին, սակայն անվտանգության տասնյակ աշխատակիցներն արգելել են, որից հետո քաղաքացիները դուրս են եկել համերգասրահից:
Լրագրող Լիլիթ Թումանյանն էլ ուղիղ միացմամբ տեղեկացրեց, որ ինքը ևս լքել է համերգասրահը։ «Վայրկյան անգամ չեմ կարող մնալ այնտեղ, որտեղ դավաճան ստահակներն են։ Աննա-Էրատոն որոշել էր մոսկովյան Տուրանդոտից հետո Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի համերգը վայելել։ Մեծ ջանքեր պահանջվեցին ինքնատիրապետումս չկորցնելու համար», - նշել է նա։
Հակոբյանին համերգին հրավիրել են Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Վիկտոր Մնացականյանը եւ դիրիժոր, գեղարվեստական ղեկավար Սեգեյ Սմբատյանը: Իհարկե, կարելի է իշխանասեր եւ իշխանատենչ լինել, բայց եթե իշխանությանդ գահակիրը հայրենիքը թուրքին հանձնած դավաճանն է, պարտադիր չէ իշխանատենչության օրինաչափությամբ լիզել նրա ոտքերը: Եթե այս գլամուր քաղքենիներին թվում է, թե Աննա Հակոբյանին հանրային կյանքին ներգրավվելով կարող են հանրությանը ադապտացնել դավաճանների հետ համակեցությանը, ապա իրենք չարաչար սխալվում են, քանի որ ժողովրդի դատաստանը չի ուշանալու եւ դրանից չեն կարող խուսափել բոլոր արջի ծառայություն մատուցողները:
Մարտի 5-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին
Մարտի 5-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին
Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը
Մարտի 4-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ Բադալ Պարյանը, որը հանդիսանում է հայեր միացեք նախաձեռնության անդամ:
Թեմա` ՌԴ հայության կողմից ուղարկված օգնության հետքերով. Ինչպես է այն անհետացել, ում ջանքերով և ում կողմից, ինչ դեր ունի անհետացման գործում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս արձագանքը և քայլերը:
Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում
Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ
Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում:
Մարտի 3-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հովհաննիսյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Մարտի 1-ին անցկացված հանրահավաքներ ընդդիմության և իշխանության գործողությունները
Մարտի 3-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը
Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում:
Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը: