Ով այնպիսի սուտ ասի, որ Նիկոլն ասի՝ սուտ է, Ադրբեջանում դեսպան կնշանակվի

ՀՀ-ից արտաքսված, Ղազախստանի քաղաքացի, միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը սկանդալային տեղեկություն էր հրապարակել, որ Ղազախստանում բնակվող ադրբեջանցիները փողի դիմաց իրեն են փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը:

Անդրանիկ Հովհաննիսյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել էր, որ
Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը ադրբեջանցիների պատվերով տպվել է հենց Հայաստանում:
Անդրանիկ Հովհաննիսյանը նաև նշել էր, թե ադրբեջանցիներն անսահմանափակ հնարավորություններ ունեն Հայաստանի իշխանական բարձրաստիճան օղակներում և կարող են ձեռք բերել ցանկացած օրինական փաստաթուղթ։
«Կենտրոնական Ասիայում այս պահին բնակվում է 8 էթնիկ ադրբեջանցի՝ հայախոս, ովքեր ունեն հայկական անձնագրեր: Այդ 8-ից 3-ն այս պահին բնակվում են Ղազախստանի Ալմաթա քաղաքում, իսկ 5 հոգի՝ Ղրղըզստանում»,- ասել էր նա։
Հավհաննիսյանի պատմելով՝ հոկտեմբերի կեսերին ինքը՝ իր էթնիկ չեչեն ընկերների հետ գտնվել են մի վայրում, որտեղ նաև այդ չեչենների ադրբեջանցի ընկերներն են ներկա եղել, որոնցից էլ ինքը ձեռք է բերել Փաշինյանի անձնագիրը։ Ադրբեջանցիները, ըստ Անդրանիկ Հովհաննիսյանի, պատմել են, որ անձնագրերի ձեռք բերման հարցում իրենց Հայաստանում օգնում է ՀՀ ԱԱԾ տնօրեն ոմն Քյարամովը: «Նոյեմբերի 5-ին, երբ դեռ պատերազմն ընթացքի մեջ էր, ինձ իմ չեչեն ընկերները, որոնց միջոցով կապվել էի ադրբեջանցիների հետ (իհարկե, ընկերներս ադրբեջանցիներին չէին ասում, որ ես հայ եմ), ինձ տեսանյութ տրամադրեցին, որտեղ ադրբեջանցիները ցույց են տալիս վարչապետի դիվանագիտական անձնագիրը:
Դա որպես ապացույց՝ իրենք ինձ տրամադրեցին և ասացին, որ՝ եթե ամբողջությամբ գումարը ուղարկեք, մենք պատրաստ ենք այդ անձնագիրը տալ ձեզ: Շատ մեծ գումարի մասին է խոսքը, անկեղծ ասած՝ այդ գումարի, երևի, կեսի կեսն եմ կարողացել ես ինքս հավաքել, մնացածը ինձ օգնել են մեծահարուստ էթնիկ հայեր, գործարարներ, որոնց անուններն այս պարագայում չեմ ուզում տալ, բայց հետագայում անպայման նրանց անունները կհնչեն: Նաև այն գումարը, որը ծախսել եմ այս անձնագիրը ստանալու համար, Հայաստան վերադառնալուց հետո ես անպայման այդ գումարը ստանալու եմ անձամբ Արգիշտի Քյարամյանից:
Դրանից հետո ես ասացի՝ լավ, պատրաստ եմ այդ գումարը ձեզ տալ: Նրանք անձնագիրը փոխանցեցին իմ չեչեն ընկերներին, ես էլ գումարը փոխանցեցի, և անձնագիրն արդեն նոյեմբերի 7-ին ինձ մոտ էր: 2020թ. նոյեմբերի 7-ից ինձ մոտ առկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը»,- պատմել է «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետը՝ հիշեցնելով, որ այդ դեպքից հետո ինքն անընդհատ բարձրաձայնում էր, որ էթնիկ ադրբեջանցիները հնարավորություն ունեն հայկական անձնագրեր ստանալ։

Սկանդալից մեկ օր անց Հայաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ պարզաբանմամբ, թե նոյեմբերի 10-ին, երբ մի խումբ անձիք բողոքի ակցիայի ժամանակ կառավարության շենք էին ներխուժել, հափշտակել էին նաև վարչապետի դիվանագիտական անձնագիրը: «Նոյեմբերի 10-ին՝ մի խումբ անձանց ՀՀ կառավարության շենք ներխուժելու ժամանակ հափշտակվել է 14 ՀՀ դիվանագիտական անձնագիր, որոնք նույն օրը ՀՀ ԱԳՆ կողմից չեղարկվել են: Այդ անձնագրերի թվում էր նաև ՀՀ վարչապետի դիվանագիտական անձնագիրը»,- Արմենպրեսի» հետ զրույցում պարզաբանել է արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը :

ԱԳՆ-ի հայտարարությունից անմիջապես հետո բացահայտման հեղինակ Անդրանիկ Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում հակադարձել է հեգնելով, թե Փաշինյանն իր մոտ է հրավիրել ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին, որին ադրբեջանցիները յուրովի անվանում են «Քյարամով», և հրամայել է շտապ հերքել տեղեկատվությունը, թե ադրբեջանցիներին տրամադրվում են հայկական անձնագրեր։
Արգիշտի Քյարամյանն այս խայտառակ իրավիճակից դուրս գալու համար ելք է առաջարկել. այն է ՝ հրահանգել ՀՀ ԱԳՆ-ին հայտարարել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը հափշտակվել է 2020թ. նոյեմբերի 10-ին՝ մի խումբ քաղաքացիների կողմից, ովքեր զայրացած էին Փաշինյանի դավաճանությունից, և ներխուժել էին Կառավարության շենք: Գրառման այս հատվածն իրականում լուրջ չէ։ Իսկ ինչ վերաբերում է բուն փաստին, ապա Անդրանիկ Հովհաննիսյանն հստակացերել է, որ հայտնի անձնագրում բացակայում է Փաշինյանի ստորագրությունը։ << Նախ՝ իմ հարցազրույցում ես մի քանի անգամ հստակ շեշտել եմ, որ փաստաթուղթն իմ ձեռքում է եղել 2020-ի նոյեմբերի 7-ից, իսկ դուք ամսի 10-ից եք խոսում.
- Երկրորդ՝ հայտնի անձնագրում բացակայում է Փաշինյանի ստորագրությունը։ Իրականում, եթե այն հոկտեմբերի 22-ից իր մոտ լիներ, ապա այդ ստորագրությունն անշուշտ առկա կլիներ.
- Երրորդ՝ Փաշինյանի և իր ընտանիքի անձնական իրերի հափշտակումից հետո, կարծես, հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հրապարակային հայտարարեց, որ Կառավարության շենքից հափշտակել են՝ իր ժամացույցը, օծանելիքը, համակարգիչը և իր կնոջ՝ Աննա Հակոբյանի վարորդական իրավունքը: Ոչ մի խոսք դիվանագիտական անձնագրի մասին։
Հ.Գ. Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել: Երեք ամիս ոչ մի խոսք դիվանագիտական անձնագրի «կորստի» մասին, և հիմա հանկարծակի «հիշեցիք»: Ամոթ է, դավաճաններ։ Խելքի՛ եկեք»,գրել է նա։
Այս ծիծաղելի և ոչ արժանահավատ բացատրությունն այնքան անլուրջ է, որ լուրջ մեկնաբանության ու քննադատության չի դիմանում։ Նախ՝ ինչու ԱԳՆ-ն չի տեղեկացնում, թե ովքեր են մնացած 13 պաշտոնյաները, որոնց դիվանագիտական անձնագրերը ևս նոյեմբերի 10-ին գողացել են։ Երկրորդ՝ այդ գողացված անձնագրերը ինչպե՞ս են հայտնվել անդրբեջանցիների մոտ։ Եթե ոչ ԱԱԾ-ն, ապա էլ ո՞վ պետք է պատասխան տա այս խայտառակության համար։ Պետական այս բարդակի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որի դավաճանական գործելաոճի նպատակը պետությունը հիմքից քանդելն է։

Մեծ խելք ու դիվանագիտական հատուկ հմտություններ պետք չեն, հասկանալու համար, որ, եթե Հայաստանի վարչապետի դիվանագիտական անձնագիրը կարող է հայտնվել ադրբեջանցու կամ ընդհանրապես երրորդ անձի մոտ, ապա Հայաստանի շարքային քաղաքացու անձնագիր կեղծելը մեկից մեկ է։ Մի խոսքով՝ Նիկոլի վիճակը բարդանում է, մեկը մյուսի հետևից խայտառակ փաստեր են ի հայտ գալիս, որոնք հերքելու համար քայլիստների ֆանտազիան այլևս չի հերիքում։ Ասել է, թե՝ ով այնպիսի հերքում մտածի, որ Նիկոլն ասի՝ ճիշտ է, Ադրբեջանում դեսպան կնշանակվի։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 9125 անգամ
Լրահոս
Ինչպես է Արման Բաբաջանյանը դարձել ԱՄՆ գործակալ Գլխավոր շտաբը զգացել է՝ վտանգ կա․ մենք կանգնած ենք մեր հրամանատար՝ Օնիկ Գասպարյանի կողքին․սպաներ (video) Էդքան Վազգեն Սարգսյանին հարգում էիք, չթողեիք նրա արձանը պղծեն․ Արման Սաղաթելյանը՝Սասուն Միքայելյանին ու երկրապահներին (video) Ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ակտիվ լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում. Մենենդեսի կոչը Բայդենի վարչակազմին Գորիսում զինված հարձակման են ենթարկվել ՍԱՏՄ Սյունիքի մարզի կենտրոնի գլխավոր տեսուչի հարազատները Այսօր Ռիտա Սարգսյանի ծննդյան օրն է Բոլոր այն մարդկանց, ովքեր «թութակի» նման կրկնում են Ալիևի «հրավերքը». Զանգեզուրը՝ «Ադրբեջանի պատմական տարածք». Խայտառակ պատասխան Երևանից Մեր նախընտրական խաղերն ու թուրք-ադրբեջանական 6 շաբաթանոց 2-րդ զորավարժությունները «Լեզուն» կուլ տված Փաշինյանից արդեն ականապատված տարածքների քարտեզ են պահանջում Մեր տղաները թուրքական բայրաքթարների մսաղացի տակ են ընկել, որովհետեւ Նիկոլը նախընտրել է իր սելֆիների համար խաղալիք ՍՈւ-եր գնել Գնացք բարձրանալու ժամանակը. Վարդան Օսկանյան Էրդողանի ու Ալիեւի նոր խրամատը Հայաստանի «բկին» Ովքեր դավաճանեցին Վազգենին Ադրբեջանից ու Պակիստանից նոր զենք Հայաստանի գլխին Ինչ է հասկացնում Սասուն Միքայելյանը Նիկոլ Փաշինյանին ու զինվորականներին Մոսկվան չի կարող Երևանի հետ աշխատել՝ անընդհատ կատարելով սխալների ուղղում․ Քոչարյանը շարունակում է մնալ վստահելի Պայքար Սյունիքի համար․ Ալիևի հույսը Նիկոլն է Կասկածող կա՞ր. Արմեն Սարգսյանը միացրեց «վինտիլիատորը» Օնիկ Գասպարյանը կանի այդ քայլը Զինվորականների ու քաղաքացիների ակցիան՝ հաջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի. Ուղիղ 44 օր խաբեցին, որ երկիրը վաճառքի հանեն, հիմա նույնը արվում է Սյունիքում Արսեն Թորոսյանն առողջապահության նախարար լինելու ընթացքում կնոջ բժշկական կենտրոնի հետ շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել Ինչու՞ պարտվեցինք. սա անգործության, թե՝ դիտավորության արդյունք է. Սկանդալային բացահայտում. Տեսանյութ Սատարում եմ Գլխավոր շտաբի պետին և շտաբի ողջ սպայական կազմին․ Նորատ Տեր-Գրիգորյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին Մարտի 5-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը Մարտի 4-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ Բադալ Պարյանը, որը հանդիսանում է հայեր միացեք նախաձեռնության անդամ: Թեմա` ՌԴ հայության կողմից ուղարկված օգնության հետքերով. Ինչպես է այն անհետացել, ում ջանքերով և ում կողմից, ինչ դեր ունի անհետացման գործում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս արձագանքը և քայլերը: Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հովհաննիսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Մարտի 1-ին անցկացված հանրահավաքներ ընդդիմության և իշխանության գործողությունները Մարտի 3-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub