Մեծամորի դիահերձարանի մոտ կայանված են «Սպայկա» ընկերության տարբերանշանով սառնարանային կցորդներ, որտեղ, ըստ քաղաքացիներից ստացված ահազանգերի, պահվում են պատերազմին մասնակցած, ըստ երևույթին դեռևս ինքնությունը չպարզված զինծառայողների աճյունները։
Սպայկայից «Փաստինֆո»-ի հետ զրույցում չհերքեցին, որ սառնարաններ են հատկացրել ՊՆ-ին կարիքների համար։ Ավելին, ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ պատերազմի օրերին երկու սառնարանային կցորդ են փոխանցել՝ անհատույց՝ միաժամանակ հավաստիացնելով, թե տեղյակ են չեն, թե նախարարությունը ի՞նչ նպատակով է դրանք օգտագործել։
«ՊՆ-ին երկու միավոր կցորդ ժամանակին հանձնել ենք, բայց դրանք մենք չենք վարում։ Թե դրանք որտեղ են, ի՞նչ գործողություններ են արել, չենք կարող ասել։ Դրանք չեն վերադարձվել ու հետ հանձնելու խնդիր էլ չկա»,-ասաց Բաղդասարյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ ընկերությունը պատերազմի ժամանակ Արցախի և Հայաստանի միջև բեռնափոխադրումներ իրականացրել է, Ստեփանակերտ տեղափոխել հումանիտար օգնություն։
«Փաստինֆո»-ն փորձեց նաեւ ԱՆ-ից մեկնաբանություն ստանալ՝ դիահերձարանի մոտ կայանված սառնարանային կցորդների վերաբերյալ, սակայն զանգերն անպատասխան մնացին։
Փետրվարի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:
Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում:
Փետրվարի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբում մամուլի ասուլիսով հանդես կգան «Հայեր միացեք» նախաձեռնության անդամները: Թեմա՝ Պատերազմի ընթացքում օգնությունների և հանգանակություների ոչ հասցեական բաշխումը:
Փետրվարի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում:
Փետրվարի 26-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա - Երևան տեսակամուրջ, որի ընթացքում կամփոփվեն Հայաստանի տնտեսության վերաբերյալ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության համատեքստում 2020 թ.-ի տնտեսական հետազոտության արդյունքները:
Փետրվարի 25-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:
Թեմա՝ Սումգայիթ-33
Փետրվարի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ Պաշտպանության նախկին փոխանախարար Արտակ Զաքարյանը:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքները, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորումը, Սասնա Ծռերի դատը, «Իսկանդեր»-ների անաշխատունկության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, Ռուսաստանի արձագանքը
Փետրվարի 25-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքները, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորումը, Սասնա Ծռերի դատը, «Իսկանդեր»-ների անաշխատունկության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, Ռուսաստանի արձագանքը
Հայաստանի պետական կամերային երգչախումբը և
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգան «Խոնարհում հերոսներին» խորագրով համերգով: Համերգը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժամը 19։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Համերգի դիրիժորը Ռոբերտ Մլքեյանն է, մենակատարը՝ սոպրանո Սոֆյա Սայադյանը:
ՓԵՏՐՎԱՐԻ 25-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի ասուլիսը:
ԹԵՄԱ- Պրեմիերաներ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, ընթացիկ տարվա ծրագրեր:
Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր:
Փետրվարի 25-ին, ժամը 19:00-ին հրավիրում ենք ձեզ լուսաբանելու ձեռներեց եւ բարերար, Futures Studio-ի հիմնադիր գործընկեր, «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ Ռուբեն Վարդանյանի հետ առցանց քննարկումը: