«ՏՈՐ»-երը ձեռք էինք բերել, հաջորդ խմբաքանակը ևս պետք է ձեռք բերվեր․ ԳՇ նախկին պետը փակագծերը բացելու մասին

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, «Mediamax»-ին տված հարցազրույցում, պատասխանե­լով հարցին, թե որն է համարում իր անձնական ամենամեծ բացթողումը պատերազմի ընթացքում, պատասխանել է. «Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը եւ դրանից առաջացող խո­չընդոտները, մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը եւ գործառույթներին, Հայաստանի զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին եւ պաշտո­նեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը: 2015-ին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման եւ վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են գերագույն հրամա­նատարին եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին»:

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին հարցրինք, թե վարչապետ-Պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող ի՞նչ անհստակություններ են, որ խոչընդոտներ են առաջացրել, եւ որոնց մասին խոսել է պաշտպանության նախկին նախարարը, ԳՇ նախկին պետը պատասխանեց. «Այդ հայտարարության վերաբերյալ պետք է նախարարին հարցնել, ես ասել եմ, որ եղել են համակարգային խնդիրներ, այդ մասին ես էլ եմ խոսել, ուրիշ ավելացնելու բան չունեմ»:

Երբ Դուք էիք Գլխավոր շտաբի պետը, վարչապետ-ՊՆ-ԳՇ կապի հարցերում խնդիրներ կայի՞ն:

Դա կապի խնդիր չէր, օրենսդրա­կան խնդիրներ են, որոնցով հստա­կեցված չեն գործառույթները: Շատ գործառույթներ իրար զուգահեռ են կամ համընկնում են, որոնք բերում են տարբեր մեկնաբանությունների՝ կախված անհատական մոտեցումից:

Քառօրյա պատերազմի ժամանակ կայի՞ն նման օրենսդրական խնդիրներ, որոնք տարբեր մեկնաբանությունների տեղիք էին տալիս:

Ուրեմն այդ խնդիրները... այս կամ այն ձեւով՝ այո, կան, եղել են:

Տոնոյանը նաեւ նշել էր, որ ՀՀ նախագահի 2018 թ. փետրվարի 17-ի հրամանագրով հաստատված «ՀՀ զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագիրը», խմբագրված եւ Անվտանգության խորհրդի կողմից 2019 թ. նորից ընդունված Զինված ուժերի զարգացման պլանը, կառավարության կողմից վերանայվող «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրա­գիրը», նախաձեռնված «Պաշտպանության ռազմավարական վերա­նայումը» ամբողջ ծավալով չէին իրագործվել, եւ իրենք չհասցրին պատրաստվել «անհպում» պատե­րազմին՝ հինգերորդ սերնդի սպա­ռազինության կիրառմամբ: Պարո՛ն Դավթյան, իսկ ինչ-որ բան արվե՞լ էր, եւ ի՞նչը չհասցրին անել:

Միանշանակ, քայլեր արվել են, բավականին շատ ծրագրեր եղել են, բնական է, իհարկե:

Ո՞րն էր այն վերջնական մոդելը, որը կունենայինք, եթե «հասցնեին»:

Հավասարակշռությունը՝ Ադրբեջանի զինված ուժերի հետ, որպեսզի կարողանայինք ունենալ այն իրավիճակը, որը կապահովեր խնդրի կատարումը:

Ձեռք բերված «ՍՈՒ-30» ինքնաթիռներն այդ պլանի մի մա՞սն էին կազմում:

Այո:

Նախատեսվո՞ւմ էր դրանց համար հրթիռներ գնել, չէ՞ որ դրանք պատերազմի ժամանակ մարտական որեւէ գործողություն չեն իրականացրել:

Հիմա էլ է նախատեսված, դրանք ծրագրով նախատեսված եղել են, եւ ինձ թվում է՝ հիմա էլ բանակցություններ կվարեն, որ ժամանակին ձեռք բերվեն: Դա այնպես էր պլանավորված, որ միանգամից ձեռք չէին բերվելու այդ հրթիռները, այլ պետք է ընթացքում ձեռք բերվեին, իսկ պայմանագրի մեջ, որ պետք է հրթիռներ ձեռք բերենք Ռուսաստանից, մենք նման կետ ունեցել ենք:

Ասում են՝ լավ կլիներ, որ այդ ինքնաթիռների փոխարեն «Տոր» հակաօդային զենիթահրթիռային համակարգեր գնվեին: Արդիակա­նացման ծրագրում այդ հակաօդա­յին համակարգերը եւ՞ս կային:

Այդ ինքնաթիռների հաշվին ոչ մի բան չպիտի ձեռք բերվեին, որովհետեւ այդ հրթիռներն իրենց գումարներով էին, մեկը մյուսի հետ կապել պետք չէ, իսկ «Տոր» համա­կարգեր ձեռք են բերվել, ներկրվել են, որոնց հաջորդ խմբաքանակի վերաբերյալ բանակցությունները պետք է շարունակվեին՝ ձեռք բերելու համար: Մեկը մյուսի հետ կապված չէ, բայց «Տոր»-երը մենք ձեռք էինք բերել, որի մասին հայտարարվել էր, եւ հաջորդ խմբաքանակը նույնպես պետք է ձեռք բերվեր, իսկ թե երբ՝ ես չբացեմ փակագծերը:

Արդեն իսկ ձեռք բերված խմբաքանակն օգտագործվե՞լ է պատերազմում, արդյունավե՞տ է եղել:

Այո, ես գիտեմ, որ արդյունավետ են եղել, մնացած հարցերն ուղղեք կիրառողներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 846 անգամ
Լրահոս
Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am