«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կադրային «ռակիրովկաները» երբեմն հատում են բանականության սահմանները։ Հունվարի 4-ին ֆինանսների նախարարի պաշտոնից ազատված Վահրամ Բաղդասարյանին Հարությունյանը հիմա փորձում է Հաշվեքննիչ պալատի նախագահ դարձնել։ Թեկնածությունն արդեն ներկայացվել է ԱԺ պատկան հանձնաժողովին, առաջիկա օրերին հանձնաժողովը նիստ կհրավիրի եւ կքննարկի ՀՊ նախագահի հարցը։
Այս տեղափոխության զավեշտն այն է, որ բյուջեն կազմած, բյուջեն գրած պաշտոնյան, փաստորեն, հիմա գնում է ստուգելու իր իսկ կազմած բյուջեն եւ դրա ծախսման արդյունավետությունը։
Սակայն ուշագրավ է, որ նա մրցակից ունի՝ ի դեմս «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի։ Վերջինիս թեկնածությունը նույնպես առաջադրել են, եւ, ըստ էության, խորհրդարանական բոլոր ուժերի, այդ թվում՝ իշխանության համար այս ընտրությունը լինելու է կարեւոր փորձություն։
Հատկապես իշխանության համար՝ պատրա՞ստ է արդյոք թափանցիկ եւ հաշվետվողական լինել հանրության առջեւ եւ այդ պաշտոնը քաղաքական որոշման արդյունքում զիջել ընդդիմադիր գործչի, թե՞ հետպատերազմյան Արցախում էլ «լավագույն ավանդույթները» շարունակվում են։
Ի դեպ, Վահրամ Բաղդասարյանը չի ծառայել բանակում եւ ոչ էլ զինապարտ է, մինչդեռ նշված պաշտոնի համար դա սահմանադրական պահանջ է։ ՀՊ նախագահին ընտրում է խորհրդարանը՝ պատգամավորների 3/5-ով, բայց մինչ այդ ԱԺ գլխադասային հանձնաժողովի մեծամասնությունը պետք է կողմ քվեարկի»:
Մարտի 8-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը, իրավիճակը Սյունիքում, Ի. Ալիևի վերջին սպառնալիքներն ու հայտարարությունները
Մարտի 8-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը, իրավիճակը Սյունիքում, Ի. Ալիևի վերջին սպառնալիքներն ու հայտարարությունները
Մարտի 8-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը, իրավիճակը Սյունիքում, Ի. Ալիևի վերջին սպառնալիքներն ու հայտարարությունները
Մարտի 5-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին
Մարտի 5-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին
Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը
Մարտի 4-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ Բադալ Պարյանը, որը հանդիսանում է հայեր միացեք նախաձեռնության անդամ:
Թեմա` ՌԴ հայության կողմից ուղարկված օգնության հետքերով. Ինչպես է այն անհետացել, ում ջանքերով և ում կողմից, ինչ դեր ունի անհետացման գործում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս արձագանքը և քայլերը:
Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում
Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ
Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: