Դվինի Արտակը Աննա Հակոբյանի պրոեկտն է
Հայաստանյան քաղաքական արենայում վերջերս մեկ կուսակցություն է հայտնվել՝ իր ազդեցիկ ղեկավարով, որը հայտնի է որպես խոշոր գործարար: Խոսքը Դվին հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանի՝ Դվինի Արտակի մասին է: Նա արտաքուստ ընդդիմադիր ուժի հայտ է ներկայացրել, իշխանության հրաժարականի պահանջի մասին հայտարարություններ է տարածում, նեղ շրջապատում վստահեցնում, որ Կրեմլի թեկնածուն է, իրականում մեր աղբյուրների փոխանցմամբ նա Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի պրոյեկտն է: Կլորիկ գումարներ է փոխանցում Հակոբյանի ղեկավարած հիմնադրամներին, պատահական չէ, որ իշխանության խնջույքներն էլ հիմնականում նրա ռեստորանում էին կազմակերպվում: