Վերջին օրերի հայկական մամուլի թոփ թեմաների շարքում իր տեղը չի զիջում ՀՀ դիվանագիտական կորպուսում սպասվելիք փոփոխությունների մասին թեման: Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանի օրակարգում դեսպանների փոփոխությունն է, շրջանառվում են անուններ, հիմնականում՝ աղմկահարույց եւ դիվանագիտական աշխատանքի հետ աղերս չունեցող, անփորձ գործիչերի ի դեմս Իմ Քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի: Նիկոլ Փաշինյանի անգլերենի ուսուցչուհի Մակունցը առաջիկայում կդառնա ԱՄՆ-ում ՀՀ դեսպան: Ասվածն ամենեւին էլ գրոտեսկ չէ: Այո, իրավացի եք, մշակույթն իր մեջ կրող տիկնոջն ինչպես հանդուրժեցինք մշակույթի նախարարի պաշտոնում՝ չլինելով ոլորտից, չտիրապետելով համակարգային խնդիրների խորքը, ուստի կհանդուրժենք նաեւ դեսպանի կարգավիճակում: Բավական է, որ հիմա էլ հայտարարի, թե ԱՄՆ-ն է իր մեջ եւ վերջ, մենք ծափերով նրան աշխարհի գերտերություններից մեկը կճամփենք՝ առանց երկար-բարակ հաշիվ տալու, թե ինչ ենք ստանալու այդ գործուղումից: Քանզի տարիներ շարունակ ՀՀ իշխանությունները հատկապես այս պոստին առանձնակի լրջությամբ են վերաբերել եւ ԱՄՆ դեսպանության գործուղել ծանրքաշայինների ՝ նախկին վարչապետի մակարդակով: Մամուլում նաեւ այլ անուններ են քննարկվում, զորօրինակ Վլադիմիր Կարապետյանի՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակվելու, Վրաստանում գործող Ռուբեն Սադոյանին Ղազախստան փոխադրելու եւ կադրային այլ փոխատեղումների մասին: Ինչ նպատակ կարող են հետապնդել այդ նշանակումները. Առաջին, Նիկոլ Փաշինյանը հասկանալով, որ վարչապետի պաշտոնում իր օրերը հաշված են՝ որոշել է յուրայիններին ապահով պաշտոններում տեղավորել եւ նրանցից ոմանց վստահել երկուսուկես տարում Հայաստանից իր թալանած գումարների արտահոսքն արտերկիր:
Չի բացառվում, որ այս փոփոխություններո Փաշինյանը պարզապես ցանկանում է աշխատանքի իմիտացիայի թոզ փչել հանրության աչքերին ու հույսի սպասում ձեւավորել, թե սկսել է լրջորեն աշխատանքներ իրականացնել արտաքին քաղաքականության ոլորտում: Սակայն թեկնածությունները եւ Փաշինյանի նախկին գրառումների հակասությունները նկատի ունենալով հնարավոր չէ դրական սպասումներ ունենալ: Հիշեցնենք, որ վարչապետ դառնալուն պես հենց խորհրդարանում մայիսի 8-ին` իր ելույթի ժամանակ Փաշինյանը նշել էր. «Դառնալով Հայաստանի դիվանագիտական կորպուսի աշխատանքին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ լրջորեն պետք է վերանայվի ոչ կադրային դեսպանների եւ գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը: Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները պետք է հաշվետու լինեն նաեւ խորհրդարանին: Պետք է գնահատել մեր դեսպանությունների աշխարհագրական սփռվածության եւ տարիներ ընթացքում դրանց գործունեության արդյունավետությունը, որոշել դրանց հետագա աշխատանքի նպատակահարմարությունը»: Այսօր նա ԱՄՆ-ում դեսպան է նշանակում ոչ կադրային Մակունցին, միայն նրա համար, որ Մակունցը եղել է իր անգլերենի ուսուցչուհին եւ անգլերեն լավ գիտի: Վստահեցնում եմ, որ մեր հարեւան Վարդուշ տոտան էլ փայլուն անգլերեն գիտի, կարող է մի հատ իր ու Մակունցի ուժերը փորձե՞նք… Նիկոլ Փաշինյանը ոչ պրոֆեսիոնալներին բարձր պաշտոններ նշանակելու քաղաքականությունը նոր չէ, շուրջ երեք տարի եւ հենց այդ քաղաքականության խայտառակ հետեւանքներից մեկին էլ այսօր ականատես եղանք: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում չընդգրկվեց հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը: Այսքանից հետո Փաշինյանն ու իր թիմը պարզապես բարոյական իրավունք չպիտի ունենան խոսել խորհրդարանական դիվանագիտության մասին: Չկա դիվանագիտություն, եթե լիներ նման խայտառակ իրողության առջեւ չէինք կանգնի, երբ 44 օրյա դաժան պատերազմի հետեւանքով գերեվարվածների հարցը կմնար օրակարգից դուրս: Անցած 20 տարիների ընթացքում երբեւէ նման խայտառակություններ չեն եղել եւ ՀՀ պատվիրակությունները ադրբեջանական խավիարային դիվանագիտությանը մշտապես այլընտրանք գտել են: Փոխարենը վեհաժողովի պատվիրակների մեծամասնությունը կողմ քվեարկեց ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հարցով հրատապ քննարկում կազմակերպելու մասին առաջարկին:
Մարտի 5-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին
Մարտի 5-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին
Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը
Մարտի 4-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ Բադալ Պարյանը, որը հանդիսանում է հայեր միացեք նախաձեռնության անդամ:
Թեմա` ՌԴ հայության կողմից ուղարկված օգնության հետքերով. Ինչպես է այն անհետացել, ում ջանքերով և ում կողմից, ինչ դեր ունի անհետացման գործում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս արձագանքը և քայլերը:
Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում
Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ
Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում:
Մարտի 3-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հովհաննիսյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Մարտի 1-ին անցկացված հանրահավաքներ ընդդիմության և իշխանության գործողությունները
Մարտի 3-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը
Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում:
Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը: