Քանի տոկոսով է Մակունցը դառնալու հակառակորդ երկրի դեմքը ու շահերը ներկայացնող Էմիլ Սուլեյմանովի հակակշիռը,որը բավականին լուրջ դիվանագետ է

Թե բա `կադրային քաղաքականություն։
Նկարում ԱՄՆ Հայաստանի գործող դեսպան Վարուժան Ներսիսյանն է(ձախ կողմում) եւ ԱՄՆ Ադրբեջանի գործող դեսպան Էլին Սուլեյմանովը(աջ կողմում):
Էլին Սուլեյմանովը ստացել է աշխարհագրության բակալավրի աստիճան Բաքվի պետական համալսարանում 1989 թվականին,
Քաղաքական աշխարհագրության մագիստրոսի աստիճան Ռուսաստանի Մոսկվայի պետական համալսարանում 1992 թվականին,
Պետական կառավարման մագիստրոսի աստիճան Օհայոյի Տոլեդոյի համալսարանում (ԱՄՆ)1994 թվականին,
Ստացել է Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի մագիստրոսի աստիճան՝ շեշտը դնելով միջազգային անվտանգության և միջազգային հանրային իրավունքի ուսումնասիրության վրա:
Աշխատել է ՄԱԿ-ում եւ Պրահայի բաց հետազոտական ինստիտուտում։
Եղել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ավագ խորհրդական:
2005 թվականի նոյեմբերի 14-ին նշանակվել Է Ադրբեջանի առաջին գլխավոր հյուպատոս Լոս Անջելեսում:
2011 թվականի հոկտեմբերի 26-ից` ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան(այսինքն գրեթե 10 տարի):
Սուլեյմանովը տիրապետում է ադրբեջաներեն, անգլերեն, ռուսերեն, թուրքերեն և չեխերեն լեզուներին։
Համակարգում է ԱՄՆ-ում ադրբեջանական լոբբինգի ցանցը`հիմնականում ղարաբաղյան հարցով`հիմնականում բավականին ճկուն։
Վարուժան Ներսիսյանի կրթությունը`
1991-1996թթ․ - ԵՊՀ պատմության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժին, որակավորումը՝ միջազգայնագետ-պատմաբան։
1996-1998թթ․ - ՀՀ կառավարման ակադեմիա, որակավորումը՝ պետական ծառայող։
2007-2009թթ․ - Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոց,
Թաֆթսի համալսարան, Բոստոն, ԱՄՆ, կոչումը՝ միջազգային հարաբերությունների մագիստրոս
Վերապատրաստվել է դիվանագիտական ծառայողի դասընթացներ անցնելով Վիեննայում, Բրյուսելում,Ստոկհոլմում, Վաշինգտոնում ։
Աշխատել է ՀՀ ԱԳՆ-ի տարբեր օղակներում,ՀՀ ԱԺ-ում`արտաքին կապերի վարչությունում,ՀՀ Նախագահի աշխատակազմում,ԱՄՆ ՀՀ հյուպատոսարանում,եղել է նաեւ վարչապետ Փաշինյանի օգնականը
մինչեւ 2018 թվականի հոկտեմբեր ամիսը,ապա նշանակվել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։
Հիմա հարցերը`
Ինչու է առաջացել անհրաժեշտություն հենց այս պահին փոխելու դիվանագիտական կրթություն ու փորձառություն ունեցող Ներսիսյանին Լիլիթ Մակունցով;
Քանի տոկոսով է Լիլիթ Մակունցը իրականացնելու Ներսիսյանի իրականացրած դիվանագիտական ֆունկցիաները։
Քանի տոկոսով է Մակունցը դառնալու հակառակորդ երկրի դեմքը ու շահերը ներկայացնող Էմիլ Սուլեյմանովի հակակշիռը,որը բավականին լուրջ դիվանագետ է ։
Քանի տոկոսով է Մակունցը կարողանալու ընկալվել տեղի հայ համայնքի կողմից,հաշվի առնելով այն հանգամանքը,որ նա անգամ ՀՀ քաղաքական դաշտում մեղմ ասած միանշանակ չի ընկալվում։
Ինչպես է անգամ մշակույթի նախարարի գործառույթները ուսերին կրել չկարողացած Լիլիթ Մակունցը ուսերին կրելու հայ-ամերիկյան հարաբերությունների,Մինսկի ֆորմատի անավարտ բանակցությունների եւ ԱՄՆ հսկայական հայ համայնքի համակարգման ծանրությունը։
Ու չասեք`ինչի եմ թշնամի երկրի կադրերի հետ համեմատում մեր կադրերին։
30 տարի չհամեմատեցինք ու թերագնահատեցինք,դրա համար էլ գերազանցելու փոխարեն ստացանք միայն ետնահանջ։
Եզրակացություն.
Ավելի ծանրակշիռ կադրի առաջարկելու փոխարեն քան գործող կադրն է այլ առաջարկներ առհասարակ չպիտի քննարկվեն։

Հարություն Մկրտչյանի էջից

դիտվել է 591 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am