Այս իշխանությունն ամեն ինչ արեց, որ այս պատերազմը լինի. Սեյրան Օհանյան

«Այս իշխանություններն ամեն ինչ արեցին, որ այս պատերազմը լինի:  Գուցե չգիտակցելով, բայց շատ ավելի վատ կլինի, եթե դա արել են գիտակցելով: Որովհետև եթե դու արտահայտվում ես և ասում, որ մեկ է՝ այդ հողերը պետք է տայինք, ի՞նչ է, պետք է մտնեինք պատերազմի մեջ, նոր հետ տայի՞նք: Միգուցե այդ հողերի հարցն այլ կերպ լուծվեր և մենք նաև ըստ փուլերի այդ ամենը վերադարձնեինք, և Արցախի ու մեր ժողովրդի համար ավելի բարելավված իրավիճակում իրականացնեինք»,- «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ հավաքի ժամանակ իր ելույթում նշեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

 «Այն ժամանակահատվածում, որ մենք կազմել ենք զարգացման պլաններ, այդ զարգացման պլաններում շեշտադրումը դրված էր հենց ԱԹՍ-ների, օդուժի, հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի, զինվորների հանդերձանքի վրա: Ես հիմա չգիտեմ, այդ գնումները կատարվել են, թե ոչ, բայց այս պատերազմի ժամանակ մենք այլ բան տեսանք:

Գերագույն հրամանատարը, որը կրում է հրամանատար անունը, չի կարող խուսափել ռազմական կառավարումից: Երբ նա ասում է, որ ես միայն քաղաքական որոշումներ եմ ընդունում, բայց եղել են ռազմական մեր այս թատերաբեմում վայրեր, որտեղ հակառակորդը ճեղքել է մեր պաշտպանությունը, անձամբ պետք է տվյալ հատվածի բոլոր օպերացիաները հաստատեր, խորանար այդ ամենի մեջ եւ համապատասխան ցուցումներ, որոշումներ ընդուներ: Մեր պետական կառավարման այս ժամանակահատվածում չեն օգտագործվել ԱԺ-ի, բոլոր պատգամավորների հնարավորությունները մեր երկիրը համախմբելու եւ տանելու հայրենական պայքարի: Չեն օգտագործվել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի աշխատանքները բանակի հետ միասին զորահավաքը իրականացնելու համար:

Պատերազմի ժամանակ կառավարությունն ամբողջությամբ պետք է անցնի ռազմական ռելսերի վրա, պետք է իր նիստերում համապատասխան փոփոխություններ կատարի նաեւ բյուջեում, ՏԻՄ մարմինների հետ միասին պետք է խորքում աջակցություն ցուցաբերի բանակին՝ ապահովելով թիկունքը:

Իսկ անվտանգության խորհրդի դերը այս պատերազմում շատ ցածր է եղել: Դա արտահայտվել է թե ՀՀ-ի, թե Արցախի ղեկվար օղակներում»,-ասաց նախկին նախարարը:

«Ոչ ոք չի ասում պետական մակարդակի պաշտոնյաներն իջնեն վաշտի հրամանատարի մակարդակում կռվեն, բայց պետական մակարդակի մարդիկ պարտավոր են վերախմբավորումներ իրականացնել եւ փակել այն 20 կմ-անոց մխրճումը, որը բերեց հասցրեց մինչեւ Շուշի:

Պետական կառավարման մեջ ես նկատել եմ նաեւ շատ ցածր կարգապահության մակարդակ: Ոտքի վրա էին ղեկավարում: Ես այսքան ժամանակ քիչ եմ տեսել մարդկանց, որոնք կվերցնեն թուղթը, ինչ-որ բան կգրեն, կպլանավորեն:

Մենք ամեն ինչ արել ենք, որ պատերազմ լինի, որ պատերազմում հստակ պետական կառավարում չլինի, նաեւ խրախուսել ենք նահանջը: Եթե որեւէ զորամասում ձախողում է լինում, այդ զորամասի հրամատարը փոխվում է: Հիմա պետության մեջ ձախողում է եղել եւ պետք է այսօրվա իշխանությունները,. Որոնք ցույց են տվել պետական կառավարման անկարողությունը, փոխվեն»,-ասաց Օհանյանը և հավելեց, որ   նոյեմբերի 9-ին վարչապետը միանձնյա իր վրա է վերցրել պատասխանատվությունն ու ստորագրել այդ հայտարարությունը՝ առանց քննարկելու Ազգային ժողովի հետ:

«Դա է պատճառը, որ հունվարի 11-ին էլ մեր երկրի ղեկավարին ասել են՝ այս 4 կետը ստորագրի: Այս իշխանությունների դեպքում մեր պարտությունների ու ձախողումների շարքը մշտական է լինելու: Դա է պատճառը, որ պետք է մեզ հարց տանք՝ ուզո՞ւմ ենք այսպիսի պարտությունների շարք ունենալ»:

դիտվել է 327 անգամ
Լրահոս
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարություն Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ Ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը, չկա իրավական գնահատական... թյուրքագետ Ոստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվի Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի Առաջին անգամ արքեպիսկոպոսի շուրթերից անեծք և նզովք լսեցի, աղոթենք, որ հենց այս գիշեր այն կպնի հասցեատիրոջը․ Տիգրան Աթանեսյան Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ Հավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն Չախալյան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Անհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից է Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ.իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ. Արշակ Սրբազան Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Սա դեռ թատրոնի առաջին արարն է Ամաչում են մարդամեջ դուրս գան Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին…
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am