Telegram ալիքների ադրբեջանցի օգտատերերը Նիկոլ Փաշինյանին աջակցելու մեծ արշավ են սկսել։ Այսօր նկատեցի, որ Telegram ալիքներից մեկը սոցհարցում է անում՝ փորձելով հասկանալ, թե ՀՀ քաղաքացիներն ու ընհանրապես աշխարհասփյուռ հայությունը ում կցանկանար տեսնել ՀՀ վարչապետի պաշտոնում։ Մի քանի թեկնածուների անուններ կան, որոնց մեջ է նաև դավաճան Նիկոլը։ Քանի որ վերջերս շատ եմ օգտվում Telegram-ի ալիքների տեղեկատվությունից, սկսեցի հետևել նաև վերոնշյալ քվեարկության արդյունքներին։ Ինչ-որ պահից նկատեցի, որ դավաճան Նիկոլի օգտին տրված ձայները սկսեցին մեծ տեմպով ավելանալ։ Սկզբում մտածեցի, որ ֆեյքերի ֆաբրիկաներն են գործի դրվել, բայց հետո տեսա նաև դրա երկրորդ պատճառը՝ ադրբեջանցիների սրտացավությունը։ Մենակ տեսնեք, թե ինչ ջանասիրությամբ են թշնամի օգտատերերը քվեարկում դավաճան Նիկոլի օգտին։ Ու նաև խորհուրդ տալիս միմյանց անպայման օգնել Նիկոլին… Ի՞նչ խոսք, այդպես էլ պետք է լիներ։ Դավաճանն էլ երևի նայում ու ուրախանում է։
Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում
Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ
Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում:
Մարտի 3-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հովհաննիսյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Մարտի 1-ին անցկացված հանրահավաքներ ընդդիմության և իշխանության գործողությունները
Մարտի 3-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը
Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում:
Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Գործարարի օրը՝ մարտի 3-ին, ժամը 17:33 Wine Time-ում տեղի կունենա «Նյու Յորք Թայմսի» և «Ուոլ Սթրիթ Ջորնալի» վարկանիշով բեսթսելերների հեղինակ Սեթ Գոդինի «Սա է մարքեթինգը» և «Մանուշակագույն կով» գրքերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսը: Գրքերը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Շնորհանդեսին սպասվում են հետաքրքիր բանախոսներ, ինքնատիպ խաղեր և երաժշտական հատված:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ներկայացնում է անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը, որով ազդարարվելու է գարնանային համերգաշրջանի բացումը։ Այն կայանալու է մարտի 3-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգին կհնչեն Ֆ. Շոպենի, Ռ. Շումանի, Ֆ. Լիստի, Պ. Ի. Չայկովսկու և Ռ. Վագների ստեղծագործությունները:
Մարտի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
ԹԵՄԱ՝ մարտի 1-ի զանգվածային միջոցառումների, երթերի ու հանրահավաքների սոցիալ-հոգեբանական ազդեցությունը հասարակության վրա: