Դպրոցներում գարնանային արձակուրդ կունենան 1-ին և 2-րդ դասարանների աշակերտները
Դպրոցներում գարնանային արձակուրդ նախատեսված չէ, բացի 1-ին և 2-րդ դասարաններից: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «1-ին դասարանների արձակուրդը կլինի մարտի 22-ից ապրիլի 4-ը, 2-րդ դասարանցիներինը՝ մարտի 22-ից 28-ը»,-նշեց փոխնախարարը` հավելելով, որ 12-րդ դասարանցիների ուսումնական տարին կավարտվի հունիսի 4-ին, 1-ին և 2-րդ դասարանցիների ուսումնական տարին ևս շուտ կավարտվի, մյուս դասարանները տարին կավարտեն հունիսի 18-ին: