Ռուսաստանը Հայաստանում փոխում է խաղի կանոնները

Pressmedia.am-ը գրում է.

Հայկական մամուլը արդեն օրեր շարունակ անդրադառնում է հայկական ներքաղաքական կյանքի նոր զարգացումներին: Մասնավորապես, մինչ գործող ընդդիմությունն ու իշխանությունը վիճարկում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մեխանիզմները, երկրում ընթանում են առավել նուրբ ու առավել խորքային պրոցեսներ. իր աջակից ուժերի հետ միասին նոր օրակարգ է ձևավորում Ռուսաստանի Դաշնությունը:

Արցախյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, թե մեր անվտանգային համակարգում որքան կարևոր է ռուսական բաղադրիչը, և որքան կարևոր է նոր շունչ հաղորդել Ռուսաստանի հետ հարաբերություններին:

Այս դաշտում վերջին օրերին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում. նախ Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը հրապարակեց իր հայտնի չափորոշիչները, որտեղ նշեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնին հավակնող ցանկացած անձ նորանկախ Հայաստանի պատմության 30 տարիների ընթացքում պարտադիր պետք է հայտարարած լինի, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միայն ու միայն պետք է լինի Հայ ազգի դարավոր բարեկամ, Հայաստանի միակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ:

Այդ հայտարարությունից քիչ անց ռուսաստանյան ալիքներից մեկը հրապարակեց հարցազրույց Խաչիկ Ասրյանի հետ, որտեղ առանցքային հայտարարություններից մեկը այդ նույն թեզն էր՝ «Հայոց արծիվներ» կուսակցության ներկայացուցիչներն իրենց ազգի ապագան տեսնում են Ռուսաստանի հետ միասնական դաշինքի կազմում:

Հայտարարությունը բոլոր շրջանակներում ընկալվեց որպես նոր գործընթացի մեկնարկ և յուրահատուկ մեսիջ՝ հանրությանը՝ ՌԴ հետ սկսվում են ինտեգրման և Հայաստանի անվտանգության բարձրացման բոլորովին նոր օրակարգ, և Ասրյանի կուսակցությունը ՀՀ-ում ձևավորում է այդ օրակարգը:

Իսկ արդեն երեկ Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան կուսակցությունը ամբողջությամբ բացեց փակագծերը՝ հետպատերազմյան Հայաստանը միայն Ռուսաստանի հետ մեկ միասնական միութենական պետություն հիմնադրելով և այդ միության հզորացման միջոցով կարող է միշտ պաշտպանվել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին թշնամիներից և օրեցօր հզորանալ: Միայն Ռուսաստանի հետ միութենական պետության մեջ լինելով, ասել է թե՝ Սյունիքում և Արցախում Ռուսաստանի դաշնության ամենահզոր ռազմաբազաներ տեղակայելով և միասնական բանակ ունենալով մենք կկարողանանք միշտ պաշտպանել Հայաստանի ու Արցախի սահմանները, Հայ ազգի ազգային, քրիստոնեական և պատմական արժեքները:

Սա, թերևս, Խաչիկ Ասրյանի կողմից երկրում նոր, ռուսական բևեռ հիմնելու և դրա լոկոմոտիվը լինելու անթաքույց ակնարկ է, և կարող է նոր, բազմաքայլ կոմբինացիայի սկիզբը հանդիսանալ:

Ռուսաստանը, ըստ էության, հասկանալով, որ կարող է կորցնել իր հարավային ֆորպոստը, ցանկանում է փոխել Հայաստանի հետ խաղի կանոնները և երկրի կառավարումը հանձնել իր դաշնակիցներին:

Ղուկաս Մարտիրոսյան

դիտվել է 1217 անգամ
Լրահոս
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Պայքարը շարունակվում է հիվանդանոցից Պարոն Էրդողան, չփորձեք Հայաստանն ու Սփյուռքը հակադրել, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ Արամ Ա. video Նոր մանրամասներ Զաքարյան Արթուրից՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարություն Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ Ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը, չկա իրավական գնահատական... թյուրքագետ Ոստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվի Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի Առաջին անգամ արքեպիսկոպոսի շուրթերից անեծք և նզովք լսեցի, աղոթենք, որ հենց այս գիշեր այն կպնի հասցեատիրոջը․ Տիգրան Աթանեսյան Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ Հավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն Չախալյան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Անհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից է Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ.իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ. Արշակ Սրբազան Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Սա դեռ թատրոնի առաջին արարն է Ամաչում են մարդամեջ դուրս գան Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am