Շուշին ադրբեջանական բանակին հանձնելու համար այլ հիմք, բացի դավաճանությունը, չի եղել. Սերգեյ Կուրղինյան (տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքը ադրբեջանական բանակին հանձնելու համար այլ հիմք, բացի դավաճանությունը, չի եղել: Այս մասին ասել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը՝ «Право знать» հաղորդաշարի ժամանակ:
«Այն մարդիկ, ովքեր վերցրել էին Շուշին, նրանց հրամայվել էր մի կողմ քաշվել, քանի որ իրենց ասվել էր, որ « Իսկանդերով» հարվածելու են, և իրենք չպետք է այդտեղ լինեն: Եվ նրանք արդեն վերցրել էին Շուշային ու հեռացել այդ անպիտան Փաշինյանի հրամանով: Եվ հենց նրանք հեռացան, հայտարարվեց, որ Շուշին հանձնվել է»,-Արցախում տեղի ունեցած իրադարձությունները մեկնաբանել է քաղաքագետը: