Սասուն Միքայելյանը փորձում է իր մտերիմին դարձնել Հրազդանի ԲԿ տնօրեն

Հունվարի 26-ին տեղի է ունենալու Հրազդանի բժշկական կենտրոնի հիվանդանոցի տնօրենի մրցույթը: Եվ անգամ այս մի հասարակ «պոստին» տիրանալու համար իշխանության տարբեր թևեր և ներկայացուցիչներ իրար են անցել, որ իրենց մարդուն անցկացնեն, որ այս մի օղակն էլ իրենց վերահսկողության տակ պահեն:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ Հրազդանի ԲԿ-ն տնօրեն չուներ, ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակված, որն էլ աշխատանքի չէր գալիս:

Մենք պարզեցինք, որ թեկնածուները յոթն են, որոնցից մեկը ԱԺ պատգամավոր և ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հովանու ներքո է, մյուսին՝ Կոտայքի նախկին մարզպետ, այժմ բնապահպանության նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանն է փորձում առաջ տանել ու դարձնել տնօրեն, երրորդին՝ մարզի առողջապահության վարչության պետը և այսպես շարունակ: Հիմնական պայքարը, սակայն, Սասուն Միքայելյանի թեկնածուի շուրջ է ընթանում, ասացին՝ Միքայելյանն է ամեն գնով փորձում իր մտերիմին դարձնել Հրազդանի ԲԿ-ի տնօրեն, որպեսզի այս «փոքրիկ դրվագով» ևս մեծացնի իր ազդեցությունը Հրազդանում և Կոտայքի մարզում, որի մարզպետը ևս իր մտերիմներից է, փեսան փոխմարզպետն է, իսկ Հրազդանի քաղաքապետն էլ, ինչպես հայտնի է, Միքայելյանի որդին է:

Մասնավորապես, թեկնածուներից մեկը Արմեն Հախվերդյանն է, ով 1 տարի առաջ Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի «դաբրոյով» նշանակվեց ԲԿ-ի ԺՊ: Սակայն, կարճ ժամանակ անց, Հախվերդյանի և Ռոմանոսի հարաբերությունները սրվում են, և Հախվերդյանը Ժամանակավորապես «հիվանդանում է» ու որոշում աշխատանքի չհաճախել: Մյուս թեկնածուն վիրաբույժ Արա Սիմոնյանն է: Որոշ տեղեկություներով՝ մրցույթի հավանական հաղթող թեկնածուն իշխանության կողմից պետք է լիներ հենց Սիմոնյանը, սակայն արանքում այլ թեկնածուներ են հայտնվում՝ տարբեր հովանավորներով: Սիմոնյանը պատերազմի առաջին օրերին իր ընկերների հետ մեկնել էր Վարդենիսի հոսպիտալ՝ զինվորներին օգնություն ցուցաբերելու, սակայն վերադառնալուց հետո նրա նկատմամբ անհասկանալի պատճառաբանությամբ կարգապահական տույժ է կիրառվել մարզպետարանի առողջապահության վարչության պետ Անի Չիլինգարյանի կողմից, որը Սիմոնյանը վիճարկել է:

Մարզպետարանի առողջապահության վարչության պետ Անի Չիլինգարյանն էլ իր թեկնածուն ունի՝ ներկայիս ԲԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Ավետիսյանը: Մրցույթին մասնակցում է նաեւ Լիլիա Կարապետյանը: Կարապետյանին աշխատանքից ազատել է նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որ իր թեկնածուին առաջ քաշեր՝ Արմեն Հախվերդյանին, ում հետ հարաբերություններն, ասացին, կարգավորվել են:

Սասուն Միքայելյանի հովանավորյալ թեկնածուն էլ, ըստ տեղեկությունների, Հրազդանի ԲԿ-ի նախկին տնօրեն Ռոբերտ Սահակյանի որդին է՝ Կարեն Սահակյանը: Ռոբերտ Սահակյանին 2018-ի իշխանափոխությունից հետո աշխատանքից ազատեցին չարաշահումների գործով, սակայն հիմա նրա որդուն, ով մինչև Արմեն Մուրադյանի գալը՝ եղել է Երևանի թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի տնօրենը, ուզում են նշանակել հոր տեղը: Որքանով տեղեկացանք, Սահակյանի հոր՝ Ռոբերտ Սահակյանի նկատմամբ երկու քրեական գործ կա հարուցված, մեկը՝ ԲԿ-ում չարաշահումների առթիվ:

Մյուս թեկնածուն առողջապահության նախկին նախարար Թորոսյանի մտերիմներից է՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը, ում նկատմամբ 2019-ի մարտին քրեական հետապնդում էր իրականացվել՝ պաշտոնական դիրքի չարաշահման և խոշոր չափերի խարդախության մեղադրանքով: Նա նաև Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո ազատվեց պաշտոնից: Յոթերորդ թեկնածուն էլ, ասացին, ծնունդով Լոռիից է, դիմածնոտային վիրաբույժ:

hraparak.am

դիտվել է 1601 անգամ
Լրահոս
Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am