Մենք ենք, Չեռնոգորիան, Խորվաթիան, Կոսովոն և Ղրղըզստանը․ անկման նոր ռեկորդ

Համաշխարհային բանկի մասնագետների գնահատմամբ՝ 2020 թվականին Հայաստանը տնտեսական անկումը կկազմի 8 տոկոս։ Տարեսկզբին ՀԲ-ն հրապարակեց ավանդական «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» ծավալուն զեկույցը, ըստ որի

տնտեսական անկաման տեմպով Հայաստանը Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների առաջատարներից մեկն էր։ 2020 թվականին Հայաստանից ավելի վատ տնտեսական վիճակում են գտնվել միայն Չեռնոգորիան, Խորվաթիան, Կոսովոն և Ղրղըզստանը։
ՀԲ-ն 2021 թվականին Հայաստանում տնտեսության 3,1 տոկոս աճ է կանխատեսում։
Մեր անմիջական հարևաններից Վրաստանում 2020 թվականին անկումը, համաձայն ՀԲ զեկույցի՝ կազմել է 6, Ադրբեջանում՝ 5 տոկոս։ 2021 թվականին, ըստ բանկի փորձագետների, Վրաստանի տնտեսությունը կարող է շուրջ 4 տոկոսի աճ ապահովել, իսկ Ադրբեջանի տնտեսության աճը կկազմի 2 տոկոս։ Ռուսաստանում տնտեսության անկումը անցած տարի 4 տոկոս է կազմել, իսկ Իրանում՝ 3,7 մոտ տոկոս:

2021 թվականին ՀԲ մասնագետների կանխատեսմամբ՝ Ռուսաստանի տնտեսությունը կաճի ընդամենը 2,5, Իրանի տնտեսությունը՝ 1,5 տոկոսով։ Թուրքիայում տնտեսական աճի ծավալները, ըստ ՀԲ զեկույցի, 2021-ին կարող է գերազանցել 4 տոկոսի ցցուցանիշը։
Փաստորեն 2021 թվականին մեր տարածաշրջանում տնտեսական ամենավատ ցուցանիշներն ունեցել ենք մենք։ ՀԲ մասնագետների կարծիքով՝ կորոնավիրուսի համաճարակն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմը Հարավային Կովկասում տնտեսության կտրուկ անկման երկու գլխավոր պատճառն են։ ՀԲ մասնագետները արձանագրում են, որ ընդհանրապես, քաղաքական անկայունությունը դարձել է Արևելյան Եվրոպայում տնտեսական զարգացումը վտանգող գլխավոր ռիսկերից մեկը։

Զեկույցի հեղինակները նաև միջնաժամկետ կանխատեսումներով եվ հանդես եկել՝ նշելով, որ նախնական գնահատականների համաձայն՝ 2022 թվականին տնտեսական աճի ծավալները Հայաստանում և Ադրբեջանում կարող են հասնել 4,5, իսկ Վրաստանում՝ 6 տոկոսի։ Նույն ժամանակահատվածում Ռուսաստանում տնտեսական աճի ցուցանիշը, ըստ ՀԲ-ի, չի գերազանցի 3 տոկոսի ցուցանիշը։ Աշխարհում կորոնավիրուսի համավարակը ազդել է գրեթե բոլոր տնտեսությունների վրա։ Հենց սրանով պայմանավորված՝ 2021-ի կանխատեսումները բոլոր երկրների համար վատատեսական են։

Համեմատաբար արագ կվերականգնվեն Ուզբեկստանի (4,3%՝ 2021 թ-ին և 4,5%՝ 2022-ին), Ղրղըզստանի (3,8%՝ 2021 թվականին և 4,5%՝ 2022-ին), Վրաստանի (4%՝ 2021 թ.-ին և 6%՝ 2022-ին) և Տաջիկստանի (3.5%՝ 2021-ին և 5.5%՝ 2022-ին) տնտեսությունները: Այս երկրներում, ինչպես նաև Մոլդովայում (3,8%), ՀՆԱ-ի աճի տեմպերը հաջորդ երկու տարում կգերազանցեն Ռուսաստանի ցուցանիշերը: Թուրքիան կգրանցի տարածաշրջանի առավել արագ տնտեսական աճը՝ մոտ 4,5 տոկոս, ինչը կխթանի նաև Ադրբեջանի տնտեսության զարգացումը, որտեղ ևս 2022 թվականին կարող է ավելի քան 4,5 տոկոսի աճ գրանցվել։


 Հայկ  Դավթյան

դիտվել է 5964 անգամ
Լրահոս
Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Տավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքով Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ Կոորդինացնում ենք մեր ուժերը Փաշինյանին հեռացնելու համար. Արշակ Կարապետյան (video) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մհեր Գրիգորյանը փակ հանդիպում է ունենում Տավուշի բնակիչների հետ Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է Իշխանությունն իր վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում, դրա համար է թիրախավորում եկեղեցին․ Վահան Հովհաննիսյան Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Oragir.news «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը Մանրամասներ այս պահին Տավուշում տիրող իրավիճակից. իշխանությունը շարունակում է վախի մթնոլորտ ստեղծել Առանց համախմբման՝ հարցը չի լուծվի․ Գեղամ Մանուկյան Մի շարք քաղաքներից ու գյուղերից արդեն մեկնել են Տավուշ․ սա երկիր հանձնելը կանխելու համար է․ Նաիրի Հոխիկյան Վրաստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները Տավուշում ականազերծում և պայթեցումներ են լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am