Եթե հրաժարական չեն տալիս` ինչպե՞ս պիտի դրսևորվի քաղաքական պատասխանատվությունը. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Քաղաքագետներին հարցնում եմ՝ ո՞րն է քաղաքական պատասխանատվությունը, պատասխանում են՝ հրաժարական տալը։
Իսկ եթե հրաժարական չեն տալի՞ս։ Ինչպե՞ս պիտի դրսևորվի քաղաքական պատասխանատվությունը։ Ո՞վ է ասել, որ այդ դեպքում քաղաքական պատասխանատվության ձևը փողոցներում խայտառակելն ու ծեծելը չէ»։