ԱՄՆ դիվանագետները բացատրություններ կտան ՌԴ-ում «բողոքի երթուղիների» հրապարակման վերաբերյալ. Զախարովա
MK-ն հաղորդում է, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները ստիպված կլինեն բացատրություններ տալ Ռուսաստանում «բողոքի երթուղիների» հրապարակման վերաբերյալ: ԱԳՆ-ն ավելի վաղ հաղորդել էր, որ ամերիկյան դիվանագիտական առաքելության կայքում հաղորդագրություն է հայտնվել սպասվող չարտոնված ցույցերի մասին` տեղի եւ ժամի նշումով, մինչդեռ այդ ժամանակ քաղաքացիներին խնդրում էին խուսափել այդ վայրերից: Զախարովան կասկածում է, որ արտասահմանյան դիվանագետներին դրդել է բողոքի ցույցերին պատահական մասնակցությունից մարդկանց պաշտպանելու ցանկությունը:
ԱԳՆ ներկայացուցիչը առաջարկել է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ արձագանքը, եթե Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը «հրապարակեր բողոքի երթուղիների քարտեզ՝ նշելով վերջնակետը, օրինակ՝ Կապիտոլիումը»:
«Ամերիկացի գործընկերները ստիպված կլինեն բացատրություն տալ Սմոլենսկի հրապարակում»,- եզրափակել է նա: