Ձերբակալում են Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներին. 863 մասնակից ձերբակալված է
Ինչպես տեղեկացնում է «Interfax»-ը, Մոսկվայում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները, ովքեր փորձում էին չարտոնված ակցիա կազմակերպել, ձերբակալվել են, արդեն ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնիի Մոսկվայի շտաբի համակարգող Օլեգ Ստեպանովը:
Տարբեր քաղաքաներից ձերբակալվածների թիվը 863-ից ավել է, ովքեր մասնակցել են չարտոնված բողոքի ակցիաների` ի աջակցություն ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի, հայտնում է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը չարտոնված ակցիաների կապակցությամբ նախազգուշացրել է, որ իրավապահների նկատմամբ յուրաքանչյուր սադրանք եւ նրանց օրինական պահանջներին չենթարկվելը կհետաքննվեն:
Նավալնիի շտաբները կոչ են արել հունվարի 23-ին ակցիաներ անցկացնել ՝ ի պաշտպանություն ձերբակալված քաղաքական գործչի: Ոչ մի քաղաքում նման ակցիաները արտոնված չեն եղել: Ռուսաստանի իրավապահները շարունակում են բերման ենթարկել ակցիաների մասնակիցներին: