Այսպիսով՝ ԱԺ-ն ԲԴԽ անդամի 2 թափուր պաշտոնը համալրեց երկու աղմկահարույց կադրերով՝ փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրելով լեւոնական Գագիկ Ջհանգիրյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբոր` Սորոսի հիմնադրամի խորհրդի նախկին նախագահ Դավիթ Խաչատուրյանի: ԲՀԿ եւ ԼՀԿ ոչ քննարկմանը մասնակցեցին, եւ ոչ էլ քվեարկությանը : Թեկնածուների քվեարկության պատկերն առավել քան խոսուն էր, այն ի ցույց դրեց ներիշխանական տիրույթում Նիկոլ Փաշինյանի եւ իր պատգամավորների փոխհարաբերությունները, ընդ որում նաեւ նրանց, ովքեր կապիտուլացիայի փաստաթղթի ստորագրումից հետո դուրս են եկել խմբակցությունից եւ համալրել անկախ պատգամավորների շարքերը: Բբացի դրանից պարզորոշ դարձրեց Փաշինյանի ապագա պլանները: Ինչպես: Հայտարարվեց, որ քվեարկությանը մասնակցել է 89 պատգամավոր` իմքայլականներն ու թվով անկախները: Հիշեցնենք, որ անկախ պատգամավորների ցանկում են նաեւ Արման Բաբաջանյանը,Սերգեյ Բագրատյանը եւ Տիգրան Ուրիխանյանը: Ջհանգիրյանին կողմ քվեարկեց 86, Խաչատուրյանին` 85 պատգամավոր: Խնդիրն այն է, որ 88 հոգանոց Իմ Քայլը խմբակցությունից հինգ պատգամավոր է դուրս եկել, այսինքն իշխող խմբակցությունն այսօր 83 պատգամավոր ունի, ԲԴԽ անդամի ընտրության նիստից ըստ պաշտոնական կայքի բացակայում էին եւս երկուսը, ինչը կնշանակի, որ Իմ Քայլից 81 պատգամավոր է ներկա եղել, այդ ինչպես 86 հոգի կողմ քվեարկեց, մենք հաշվում ենք նաեւ Բաբաջանյանի եւ Բբագրատյանի ձայները, որոնք պարզորոշ գտնվում են Փաշինյանի վերահսկողության ներքո: Նույնիսկ այդ պարագայում պարզ մաթեմատիկական հաշվարկով 83 պատգամավոր է ստացվում: Սա նշանակում է, որ աղմկահարույց թեկնածուներին կողմ են քվեարկել նաեւ նախկին իմքայլականները: Ինչու՞, հարցի պատասխանը կարելի է գտնել վերջին շաբաթվա մամուլն ընթերցելիս, համաձայն որի Նիկոլ Փաշինյանը կրկին թերթում է իր պատգամավորների դոսյեները, կոմպրոմատների փաթեթը հանել է, որպեսզի կարողանա իրականացնի իր ծրագիրը, եւ խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների ճանապարհով առանց վարչապետի հրաժարականի լուծարի Ազգային ժողովը: Իսկ այդ փոփոխությունը ընդունելու համար պահանջվում է 88 ձայն: Դատելով ԲԴԽ անդամների քվեարկության պատկերից, Նիկոլ Փաշինյանը ընթացքի մեջ է դրել շանտաժն ու սպառնալիքը եւ այս պահի դրությամբ հաջողվել է մի քանիսին խելոքացնել
Ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Մեկ Առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը:
ԹԵՄԱ՝ ապրիլի 24-ին ընդառաջ օրերս Աջափնյակ համայնքում իշխանության կողմից գաղտագողի տեղադրվել է Հայոց ցեղասպանությունը ողջունող Մուհադմա Գանդդի արձանը. արձանի տեղադրման մասին հանրությանը տեղեկացրած Գրիգոր Գրիգորյանը հրավիրվել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատուն:
Ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Լեգալ Պրոգրես» իրավական ակումբ հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Գուրգեն Գրիգորյանը և փաստաբաններ՝ Արմինե Ավագյանը, Հրանտ Կարապետյանը, Վլադիմիր Զաքարյանը:
ԹԵՄԱ՝ «Լեգալ Պրոգրես» իրավական ակումբ հասարակական կազմակերպությունը, Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ, կանցկացնի «Պահանջում եմ ճանաչում և դատապարտում» խորագրով միջազգային համաժողով:
Ասուլիսի ընթացքում հյուրերն առավել մանրամասն կխոսեն Հայոց ցեղա...
Ապրիլի 22-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու, Իլհամ Ալիևի հայտարարությունները
Ապրիլի 22-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ազատություն կուսակցության խորհրդի անդամ Նունե Ներսիսյանը:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու, Իլհամ Ալիևի հայտարարությունները
Ապրիլի 22-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու, Իլհամ Ալիևի հայտարարությունները
Ապրիլի 22-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն Հայկազուն Ալվրցյանը:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու, Իլհամ Ալիևի հայտարարությունները
Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն էսահմանադրագետ Գոհար Մելոյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: Ինչպես դիմավորեցին սյունեցիները վարչապետին և ինչու
Ապրիլի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար, բժիշկ Նունե Ներսիսյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: կորոնավիրուս, պատվաստումներ
Ապրիլի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները:
Ապրիլի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ադեկվադ» միաբանության անդամ Լիկա Թումանյանը: Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինայնի մարզային այցերը, հնչեցրած աղմկահարույց հայտարարությունները: