Միջպետական սկանդալ. դեսպանը գիտի՞, որ ինքը գոմում է աշխատում

Այսպիսով՝ նախկիններին իբր մերժող Նիկոլ Փաշինյանը երեկ նախկինից էլ նախկին Գագիկ Ջհանգիրյանին գործուղեց ԲԴԽ: Ոչ միայն նրան, այլեւ ՀՔԾ պետի եղբայր Դավիթ Խաչատուրյանին` հայտնի սորոսական: Փաշինյանի ուսապարկերը նրանց երկուսին էլ նշանակեցին ԲԴԽ անդամ:

Պարզից էլ պարզ է, թե սրանք ինչու են ներդրվում ԲԴԽ-ում, առաջինի վրա թերևս խնդիր է դրվել զավթել կամ իր բուռը հավաքել անհնազանդ դատավորներին եւ այստեղի անցուդարձը զեկուցել Նիկոլ Փաշինյանին: Իսկ այն մյուսն էլ նույնը կանի իր դրսի տերերի համար՝ սորոսական կամ որ նույնն է թուրքական շրջանակներին ծառայելով:
Այս երկուսի թեկնածությունը դրամատիկ եւ զվարճալի ընթացք ունեցավ խորհրդարանում, պարզվեց անցյալի ամենաաղմկահարույց գործերի քավոր Գագիկ Ջհանգիրյանը հրեշտակ է, որին դավաճան իշխանությունը իջեցրել է երկնքից, որ մաքրագործվի նրանով: Այդուհանդերձ ամենաէպիկը Ջհանգիրյանի Մոնումենտում գտնվող հարցի շուրջ ծավալված զրույցն է: Մոնումենտացավ կպած փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, ովքեր որեւէ կերպ չեն կարողանում իրենց գլուխներում հաղթահարել սովածի հոգեբանությունը եւ պարբերաբար սրտի նոպաներ են ունենում Մոնումենտի առանձնատների հաշվով, երեկ իրենք բախվեցին այս խնդրին, քանզի մի այդպիսի դղյակ էլ իրենց սրտի թեկնածու պարոն Ջհանգիրյանն ունի: Ով, սակայն իր առանձնատունը ոչ ավել ոչ պակաս գոմ անվանեց՝ համեմատելով կողքի շքեղ առանձնատների հետ: Հասկանալի է, որ մարդու ենթագիտակցականն ամենախոսունն է, ինչպես Նիկոլ Փաշինյանն է անընդհատ լափամանից խոսում, դե, ինչ արած, մարդը չի կշտանում, սովածի հոգեբանություն է:

Սակայն տարօրինակ է, չենք կարող չընդունել, որ Ջհանգիրյանը պատվարժան մարդ է, եւ իր ենթագիտակցականում չպիտի գոմ բառը լիներ, բայց թերեւս շատ է շփվում Նիկոլի հետ եւ գուցե արժեհամակարգային իդենտիֆիկացիայի հարց կա…
Գագիկ Ջհանգիրյանը փորձեց հնարամտորեն դուրս գալ այդ տհաճ իրավիճակից, բայց, ըստ էության, նոր, ավելի մեծ սկանդալի հող պատրաստեց: Բանն այն է, որ իր ճոխ առանձնատունը տարիներ շարունակ վարձակալության է տրված Հայաստանում Իրաքի դեսպանությանը:
Չէր կարելի չնկատել նաեւ լեւոնականների անթաքույց խրախճանքը, քանզի եկել է թուրքի քիրվայության ժամանակը:

<<Իյա, Անդրանիկ, էս դու էլ ես հարց տալիս>>, զարմացավ Ջհանգիրյանը, երբ իրեն հարց ուղղեց Անդրանիկ Քոչարյանը, թե ոնց կարող է <սվոյսկի> պատգամավորը հարց ունենալ իրեն: Մեկ ուրիշ լեւոնական Հովհաննես Իգիթյանն էլ Գագիկ Ջհանգիրյանին հարց էր տալիս «վնգստացող» դատավորների «դատական բագաժի» ու դրա հետևանքների մասին ու ձեւացնում իբր Ջհանգիրյանին վաղուց չի տեսել: Ծիծաղելի է, բայց եթե հաշվի առնենք, որ Իգիթյանը Ջհանգիրյանին «վաղուց չի տեսել», ուրեմն նորմալ է, որ չի էլ հիշում վերջինիս դատական ժառանգության մասին:

Հայաստանին պատուհասած մեծ աղետի մեղավոր Փաշինյանի հանցակիցների անասելի ուրախության պատճառները թերեւս հասկանալի են, եկել է իրենց ժամանակը, եւ ինչպես ֆաշիստակա Գերմանիայի հարձակման ժամանակ էին ֆաշիստների առջեւ որոշ լեննգրադցիներ լույս վառում, որ տեղորոշեն տարածքը, այդպիսի հոգեկերտվածքի մարդիկ էլ այսօր գալիս են իշխանության, որպեսզի դուռ բացեն իրենց քիրվա թուրքերի առջեւ:

Անի Սահակյան

դիտվել է 2833 անգամ
Լրահոս
300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am