Հայ-թուրքական սեթևեթանքների սպասեք

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բրյուսելում քննարկում է Եվրոպական միության հետ հարաբերությունները ճգնաժամից դուրս հանելու հնարավորությունները:

շ2020-ը Անկարայի և Բրյուսելի հարաբերությունների առումով բարդ տարի էր: Միջերկրականի արևելյան հատվածում էներգակիրներ արդյունահանելու թուրքերի ծրագիրը Եվրոպան համարում է ոտնձգություն, քանի որ բնական գազ պարունակող այդ անդրջրյա տարածքին են հավակնում միության երկու անդամներ՝ Կիպրոսն ու Հունաստանը:

Թուրքիան անցյալ տարի գազ որոնող հետազոտական նավեր է ուղարկել Միջերկրական, ընդ որում դրանք վիճելի տարածք են հասել թուրքական ռազմանավերի ուղեկցությամբ: Ի պատասխան դրան, Հունաստանն էլ է նավեր ուղարկել, դրանց միացել են հույներին սատարող ֆրանսիական ռազմանավերը: Առճակատման, այդ թվում` պատահական բախման վտանգն իրական էր:

Ենթադրվում է, որ կռվախնձորը միայն բնական գազը չէ, կան ավելի խորքային պատճառներ: Միջերկրականում կոշտ քայլերով Անկարան ոչ միայն շարունակում է պայքարը դարավոր մրցակից Հունաստանի հետ, այլև ազդեցությունն է տարածում Հյուսիսային Աֆրիկայի վրա: 2020-ին Բրյուսելի և Անկարայի հարաբերություններում առկա ճգնաժամը խորացել է նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականության հետևանքով: Եվ այնուամենայնիվ, Անկարան և Բրյուսելը ցանկանում են մեղմել կացությունը:

«2020 թվականը խնդրահարույց էր Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունների համար, բայց անցյալ տարվա դեկտեմբերի գագաթնաժողովից հետո ընդունված համատեղ հռչակագրով երկու կողմերը դրսևորել են դրական օրակարգ հաստատելու քաղաքական կամք, ավելին, կողմերը հանդես են եկել փոխադարձ հայտարարություններով, որոնց նպատակն է առավել առողջ եղանակով բարելավել հարաբերությունները և ստեղծել լավ երկխոսության հնարավորություն, հենց այդ նպատակով էլ ես ժամանել եմ Բրյուսել»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարն այսօր ասել է, թե հարկ է կոնկրետ քայլերով խթանել Անկարայի և Բրյուսելի համագործակցությունը: Այդ մասին նա խոսել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ բանակցություններից առաջ տեղի ունեցած համատեղ ասուլիսում:

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն, ըստ «Ազատության», հույս է հայտնել, որ հույներն ու թուրքերը կվերսկսեն Միջերկրականում գազի արդյունահանման շուրջ բանակցությունները:

«Մենք վճռականորեն ցանկանում ենք տեսնել կայուն դեէսկալացիա ոչ միայն Միջերկրականի արևելյան հատվածում, այլև ավելի ընդարձակ տարածաշրջանում»,- ասել է ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Նրա խոսքերով, այսօր ակնհայտ է մթնոլորտի բարելավում: Բորելը նշել է նաև, որ Եվրամիությունը մտահոգված է մնում Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության հարցում և այն չի անտեսի բանակցություններում:

Ենթադրվում է, որ բանակցությունների առանցքային թեմաններից մեկը կլինի միգրանտների խնդիրը: Թուրքիայում են ապաստանել Եվրոպա հասնելու մասին երազող միլիոնավոր փախստականներ Հյուսիսային Աֆրիկայից: Նրանց պահելու և Եվրոպա չթողնելու կարողությունը թուրքերի համար լուրջ լծակ և հաղթաթուղթ է Բրյուսելի հետ հարաբերություններում:

Թուրքիան, ԱՄՆ-ում նոր նախագահի պաշտոնավարումից սկսած, ակնկալվում էր, որ կմեղմի իր «հարձակողական» դիրքորոշումը տարբեր տարածաշրջաններում: Այժմ, արևմուտքը կամաց-կամաց սկսում է Թուրքայի «օձիքից» ձգել, որպեսզի նա վերջ տա ամենուր «սուր ճոճելու» քաղաքականությունը:

Չի բացառվում, որ Հայաստանի հետ՝ ինչ-որ «սեթևեթանքներ» էլ սկսվեց, և արևմուտքը դրդի Թուրքիային ու Հայաստանին՝ սահմանների բացման:
ԵԱՀԿ հանձնառությունների խախտումներով Հայաստանի սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ PanARMENIAN.Net-ի խնդրանքով անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը։

Չավուշօղլուն օրերս հայտարարեց՝ «եթե հրադադարը հարատև բնույթ կրի, ապա Թուրքիան և Ադրբեջանը կարող են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկել»։ «Չեմ ուզում մեկնաբանել թուրք-ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները, որոնք որևէ ձևով չեն ամրապնդվում գործողություններով», - ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության, ասել է Նաղդալյանն՝ ընդգծելով․ - «Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում վստահության ձևավորման համար»։

Առայժմ Թուրքիան չի ապացուցել, որ դադարեցրել է Հայաստանի ու հայերի հանդեպ թշնամական գործողությունները: Ավելին, նրանք անվերջ կրկնում են, թե շարունակելու են աջակցել Բաքվին, որը իր հերթին գրեթե ամեն շաբաթ շարունակում է սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի ու Արցախի ուղղությամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2401 անգամ
Լրահոս
Ո՞ւմ են կրակելու Նիկոլ Փաշինյանի դիպուկահարները «Տակտիկական մանևրներ». ինչու է Փաշինյանն այսքան հաճախ փոխում իր տեսակետները. «ՌԻԱ Նովոստի» «Թուրքի լամուկներն այսօրվանից սկսել են խրամատներ փորել». Մենուա Հովսեփյան Փաշինյանի հրաժարականը պահանջած համայնքապետի փոխարեն վարչապետը ԺՊ է նշանակել «Վերջ թավիշին» կարգախոսով երիտասարդին Լավագույն տարբերակաը կառավարության հրաժարականն է ու ժամանակավոր կառավարության ձևավորումը. քաղաքագետ Պետության վերջին սյան ոչնչացումն ու ապաշնորհ ընդդիմությունը Արցախը գնելու «բազարի» միջնորդն և Ադրբեջանին ակտիվ զինողը Սերժ Սարգսյանն իջնում է մեքենայից՝ ազատ, անկաշկանդ, պատասխանում լրագրողների հարցերին, նիկոլ փաշինյանն ԱԺ գնալու համար մի ողջ ոստիկանական բանակ, թիկնապահների ահռելի խումբ է հետը քարշ տալիս Ինչո՞ւ է Նիկոլը կառչել աթոռից. Արտակ Զաքարյան «Ի՞նչ գործ ունի Սթիվ Ջոբսի նկարը ԱԺ-ում».Գագիկ Համբարյան Էրդողանի հրահանգով թուրք-ադրբեջանական ֆիլմ է ստեղծվելու արցախյան պատերազմի մասին Ավարտվեց իմ եթերային կյանքի ևս մեկ դարաշրջան․ Արտյոմ Կարապետյան ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին վերադառնալ դիմակներ կրելու խիստ ռեժիմին Բանակն ամուր կանգնած է. բավական է մի տեղ թուլություն ցույց տաս, ջարդելու են մինչեւ վերջ. Վազգեն Մանուկյան Մինչ մեր դիպուկահարները զենքներն ուղղել են դեպի ժողովուրդը, թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում «Սա ռուսական արտադրության դիպուկահար է` CB-98, որը նախատեսված է հետախուզության ու քիլերների համար, ոչ թէ ցուցարարների վրա ուղղելու». Հայկ Սարգսյան «Կա՞ մի պետություն, որի հետ մեր հարաբերությունները զարգացում են գրանցել վերջին 3 տարիների ընթացքում». Սուրեն Սարգսյան «Ստացած Մարտական Խաչ 1-ին աստճանի շքանշանը Հովոյի կրծքին չի շողա։ Այն կշողա Հովոյին հիշողների սրտերում». Աղասի Միքայելյան Քեզ ո՞նց բացատրենք որ դու մեզ սատկած պետք չես, դու մեզ սաղ ես պետք Հայաստանը «ահաբեկչական և խամաճիկ պետություն» է. «Գորշ գայլերի» ներկայացուցիչ Տրամաբանական և համաչափ է ԱԺ տարածքում թե’ ոստիկանական ուժերի կուտակումները, թե’ դիպուկահարների ներկայությունը. Իմքայլական պատգամավոր Օրվա զավեշտը. Աբու Դաբիում «սիրուն» տաղավարի համար բյուջեից շուրջ 200.000 ԱՄՆ դոլար է ծախսվել. Mediaport Իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու կապակցությամբ Վազգեն Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ. ՔԿ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել «Մի 5 տարի հետո, երբ հարցնեն՝ ինչու չկա Հայաստան, Google-ը կհիշեցնի ձեզ, որ ոտքի չկանգնեցիք». Մհեր Մկրտչյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հովհաննիսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Մարտի 1-ին անցկացված հանրահավաքներ ընդդիմության և իշխանության գործողությունները Մարտի 3-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը: Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը: Գործարարի օրը՝ մարտի 3-ին, ժամը 17:33 Wine Time-ում տեղի կունենա «Նյու Յորք Թայմսի» և «Ուոլ Սթրիթ Ջորնալի» վարկանիշով բեսթսելերների հեղինակ Սեթ Գոդինի «Սա է մարքեթինգը» և «Մանուշակագույն կով» գրքերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսը: Գրքերը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Շնորհանդեսին սպասվում են հետաքրքիր բանախոսներ, ինքնատիպ խաղեր և երաժշտական հատված: Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ներկայացնում է անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը, որով ազդարարվելու է գարնանային համերգաշրջանի բացումը։ Այն կայանալու է մարտի 3-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգին կհնչեն Ֆ. Շոպենի, Ռ. Շումանի, Ֆ. Լիստի, Պ. Ի. Չայկովսկու և Ռ. Վագների ստեղծագործությունները: Մարտի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան Միհրդատ Մադաթյանը: ԹԵՄԱ՝ մարտի 1-ի զանգվածային միջոցառումների, երթերի ու հանրահավաքների սոցիալ-հոգեբանական ազդեցությունը հասարակության վրա:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub