«Հայաստանում բոլորն ամեն ինչի ու ամենքի վրա թքած ունեն». Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թքած ունենալու հայկական ողբերգությունը

Մենք ապրում ենք զարմանալի ժամանակներ. Հայաստանում բոլորն ամեն ինչի ու ամենքի վրա թքած ունեն։

Ժողովուրդը թքած ունի իր երկրի վրա՝ խորը և համապարփակ։ Պատճառները տարբեր են։ Մի մասը թքած ունի, որովհետև արդեն ծրագրել է արտագաղթել, մի մասն ատելությունից է կուրացել, մյուսները ցավից, անորոշությունից, սովից ու ողբից դարձել են անհաղորդ, և կան երջանիկները, որոնք խելք չունեն։ Պատճառները տարբեր են, հավաքական վերաբերմունքը՝ մեկը։ Երկիրը կտոր-կտոր է արվում, ամեն ինչ տրվում է, թշնամիները վայելում են, իսկ դիմադրություն չկա։

Եթե ժողովուրդը թքած ունի երկրի վրա, իշխանությունն էլ՝ ժողովրդի վրա։ Նիկոլենք բացարձակ անտարբեր են, որ կան անօթևան փախստականներ, անհետ կորածներ, բացահայտ լկտիությամբ թաքցնում են մահերի թիվը, չեն հրապարակում գերիների քանակը, անգամ մի րոպե չեն մտածում, որ ամեն օր ժողովուրդն ավելի վատ է ապրում ու հենց ժողովրդի հաշվին էլ իրենք ամեն օր ավելի լավ են ապրում։ Զավթողի հոգեբանությամբ թքած ունեն հերթական սահմանամերձ տան վրա, որ հանձնում են, հերթական գյուղի, որ զիջում են և, իհարկե, պատմության ու ավանդույթների, որոնք իրենց համար խմբագրման ենթակա ավելորդություններ են։
Ժողովուրդը թքած ունի երկրի, իշխանությունը՝ ժողովուրդը, աշխարհն էլ՝ Հայաստանի վրա։ Աշխարհը բացարձակ հանգիստ նայեց, թե ինչպես են արգելված զենքով ոչնչացնում Արցախը, գրկաբաց ողջունեց արտաքին պարտքի «թռիչքաձև աճը» և դրա վրա փող աշխատեց, Հայաստանն արագացված տեմպով դարձնում է հակառուսական պլացդարմ, Թուրքիայի ազդեցությունը Եվրոպայում զսպելու մանրադրամ, աղանդավորության ԱՊՀ դարպաս, գործակալական ցանցերի նոր սերնդի մանիպուլյացիաների փորձադաշտ։

Ժողովուրդը թքած ունի երկրի, իշխանությունը՝ ժողովրդի, աշխարհը՝ Հայաստանի, հետևաբար ընդդիմությունն էլ նույն գծի մեջ է։ Ընդդիմությունը փորձեց ինչ-որ բան անել, պարզվեց ժողովուրդը դեռ պատրաստ չէ, էլի նախկին-ներկա է խաղացնում, պիտակավորում է, հանդուժում է դավաճանի գժությունները, չի նկատում ո՛չ պարտությունը, ո՛չ զոհերին, ո՛չ գերիներին, ո՛չ դավաճանությունը, ո՛չ էլ վերահաս վտանգները։ Այդ պատճառով ընդդիմությունն էլ որոշեց սառնամանիքին չմրսել հանուն նրանց, ում դեռ պետք չէ։ Եվ ամենակարևորը, որի մասին ոչ ոք չի ուզում խոսել. եթե ժողուրդն իրավունք ունի նեղանալ, արդյո՞ք ժողովրդից նեղանալու իրավունք չկա։ Եթե ժողովուրդը նախընտրում է մոռանալ, չարժևորել, հանդուրժել դավաճանին, արդյոք նույն վերաբերմունքին չի՞ արժանանալու։

Այս արատավոր շրջապտույտը Հայաստանի գնացքը տանում է դեպի անունդ։ Իսկ ընթացքը կանգնեցնելու համար պետք է, որ ինչ-որ մեկը ինչ-որ պահից թքած չունենա։ Աշխարհը՝ դժվար, քանի որ ունի իր պլանները, իսկ իշխանությունն անհույս է, քանի որ դավաճան է։ Մնում են ընդդիմությունն ու ժողովուրդը։ Ընդդիմությունը փորձեց՝ չստացվեց։ Ժողովուրդն էլ իրականում բազմաշերտ է։ Թե երբ տեղից կշարժվի, դժվար է ասել։ Հնարավոր է վաղը, հնարավոր է մեկ ամսից։ Պարզապես այս ընթացքում գնացքը շարժվում է… ու պետք է հասցնել կանգնեցնել այն տեղում, երբ դեռ հնարավոր է և իմաստ ունի...»:

դիտվել է 1596 անգամ
Լրահոս
Այսօր հազարավոր մայրեր իրենց որդիներից ծաղիկներ չեն ստանա, այլ իրենք կտանեն… Կարին Տոնոյան Հարթա՞կ, թե՞ հրապարակ. ո՞րն է ավելի վտանգավոր Դիլիջանի թունելում առաջացել է երթևեկության խոչընդոտ «Ես չեմ ընդունում շնորհավորանք իմ որդուն սպանողից». զոհված զինծառայողի մայրն արձագնքել է Փաշինյանի շնորավորանքին Զզվելի ես, նողկալի ես, որ քո արածից հետո դեռ համարձակվում ես դիմել զոհված տղերքի մայրերին, կանանց, քույրերին…Գեղամ Նազարյան Յուրահատուկ ցինիկ պետք է լինես, որ նման ձևակերպում օգտագործես էն պարագայում, երբ էդ նույն տղերքը զոհվել են քո կազմակերպած դավադրության արդյունքում Հայաստանի համահայկական հիմնադրամ փոխանցած դոլարները յուրացվել են գործող իշխանությունների կողմից «Դա պարզապես, չէ՛ր կարող չբերել իր տրամաբանական եւ օրինաչափ ավարտին՝ վերջին». Արտյոմ Մարկոսյան ԱԱԾ УПСИ-ի և ОТО-ի պետերն Աբազյանից հանձնարարություն են ստացել ամեն գնով գտնել ֆեյք Գագիկ Սողոմոնյանին Զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները չեղարկվել են «Հաղթելու ենք»-ի ու պաշտոնական հերքումների խորը կազուսը Բայդենին սպասելու «օգուտը». քո կապիտուլյացիան, քո խնդիրն է Մարտի 8-ը, ապրիլի 7-ն էլ հետը՝ ինձ համար տոն չեն. եթե ինչ-որ մեկին ուզում եք դաստիարակել՝ շուն պահեք. Նաիրա Զոհրաբյան «Գլխավոր Շտաբը պարտավոր է խորապես գիտակցել սեփական պատասխանատվությունը Հայրենիքն անվերականգնելի կորուստներից փրկելու գործում». Խոսրով Հարությունյան Բարոյակա՞ն մարդ է արդյոք Էդմոն Մարուքյանը Նենց եք ասում, որ 17-ի գործողությունները երկարացնում են կապիտուլյանտի իշխանությունը, ոնց որ ձեր անգործությունը այն կրճատում է Պայքար Սյունիքի համար․ Ալիևի հույսը Նիկոլն է Մոսկվան չի կարող Երևանի հետ աշխատել՝ անընդհատ կատարելով սխալների ուղղում․ Քոչարյանը շարունակում է մնալ վստահելի Ծառուկյանը կանգնած է բարդ քննության առջեւ Միտինգ անի՞, թե՞ ռազմական արդյունաբերություն զարգացնի․ Նիկոլի ճառերն ու իրականությունը Լուսանկարում գերթանկարժեք ու գերանիմաստ բուկլետային պատվիրակության անդամ Մարտին Թոփալյանն է, ով հրճվանքով նկարվում է այլ երկրների տաղավարներում եղած զենքի հետ Էլ ժամանակ չմնաց… Հայրենիք կորցնելու իրավունք չունենք Երևանում 33-ամյա վարորդը BMW-ով բախվել է արգելապատնեշներին, ուղևորուհին՝ հիվանդանոցի ճանապարհին՝ մահացել են Արտահերթ ընտրությունից հետո կապիտուլյանտի վրայից մաքրվելո՞ւ են դավաճան, հող հանձնող, ղազագիր ստորագրող, ստահակ և այլ պիտակավորումները Փաշինյանը կորցրել է իր ամենահիմնական զենքը՝ մարդկանց մտքերի վրա ունեցած թելադրանքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 8-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը, իրավիճակը Սյունիքում, Ի. Ալիևի վերջին սպառնալիքներն ու հայտարարությունները Մարտի 8-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը, իրավիճակը Սյունիքում, Ի. Ալիևի վերջին սպառնալիքներն ու հայտարարությունները Մարտի 8-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը, իրավիճակը Սյունիքում, Ի. Ալիևի վերջին սպառնալիքներն ու հայտարարությունները Մարտի 5-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին Մարտի 5-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը Մարտի 4-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ Բադալ Պարյանը, որը հանդիսանում է հայեր միացեք նախաձեռնության անդամ: Թեմա` ՌԴ հայության կողմից ուղարկված օգնության հետքերով. Ինչպես է այն անհետացել, ում ջանքերով և ում կողմից, ինչ դեր ունի անհետացման գործում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս արձագանքը և քայլերը: Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub