«Իյա, Անդրանիկ, դու էլ ես հարց տալի՞ս». Ջհանգիրյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video)
ԱԺ-ի արտահերթ նիստի ժամանակ ԲԴԽ անդամ երկու թեկնածուներին ընտրելու հարցի քննարկման ժամանակ Գագիկ Ջհանգիրյանին հարցեր ուղղելու հերթը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանինն էր։ Երբ Ալեն Սիմոնյանը հայտարարեց հարց տվողի անունը՝ Ջհանգիրյանը ցածրաձայն ասաց. «Իյա, Անդրանիկ, դու էլ ե՞ս հարց տալիս»։ Անդրանիկ Քոչարյանն էլ քմծիծաղով պատասխանեց. «Զարմանալի է չէ՞, որ ես ձեզ պետք է հարց տամ»։
Պատգամավորը նշեց, որ «Իմ քայլի» կողմից երկու թեկնածուի առաջադրումը լուրջ անհանգստություններ է առաջացրել ոչ միայն քաղաքական ուժերի, այլև նրա նախկին ուսանողների մոտ ու հետաքրքրվեց՝ ո՞րն է դրա բովանդակությունը, որովհետև անհանգստությունները խորն են ու կարծես իրենք ճիշտ առաջադրումներ են արել։
«Իմ նախկին ուսանողները՝ և անհանգստացողների մեջ կան, և այստեղ ներկաների՝ չանհանգստացողների մեջ կան, ամեն մարդ իր որոշումը ինքն է կայացնում»,- պատասխանեց թեկնածուն։