Հայերի տեսակները. վարկած. Լուսանկար

Մեր ողջ պատմության ընթացքում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ հայերը եղել են բաժանված ժողովուրդ՝ տարբեր մենթալ ու քաղաքական դիմագծերով: Պատմական որոշ ժամանակներում անգամ երկուսից ավել մասերի էլ են բաժանված եղել՝ հայ քաղքեդոնականներ, հայ հակաքաղքեդոնականներ ու մուսուլման հայեր: Խլաթի սուլթանության ճարտարապետական ժառանգությանն վրա ընդամենը մեկ հայացք գցելու դեպքում պարզ է դառնում դրանց հայկական դիմագիծը, անգամ հայազգի սուլթաններ են եղել՝ Դանիշմենդիները: Նաև էպոսում Սասուցի Դիվիթն ու Մսրա Մելիքը եղբայրներ են եղել, դեպքերն էլ Խլաթի տարածաշրջանում էին ընթանում, բայց դա մի կողմ դնենք, դա չի մեր վարկածի թեման, կենտրոնանանք քրիստոնյա հայերի քաղաքակրթական տեսակների վրա:

2018 թվականի իշխանափոխությունն ու այսօրվա քաղաքական բանավեճերը մեզ խնդրի առաջ են կանգնեցրել: Իշխանության եկածները կարծես թե մեր իմացած հայերը չեն, դրանք այլ տեսակ են, այլ մենթալիտետ ու արժեքներ ունեն ու պայմանական «սորոսը» չէր կարող նրանց հնարել, ընդամենը կարող էր քաղաքական փաթեթավորում տալ, ոչ ավելին։

Այդ դեպքում ովքեր են այդ «նոր հայերը», որտեղից են հայտնվել։
Միչ ռուսները գալը, 1828-ից առաջ, քաղաքական իմաստով կար երկու տեսակի հայ՝ պարսկահայ ու օսմանցի հայ։ Բնական է, որ նրանց քաղաքական պատկերացումներն ու աշխարհընկալումները տարբեր էին, տարբեր էին նաև նրանց կարգավիճակները։ Եթե Պարսկաստանում հայերն ունեին ինքնավարություն, Արցախի ու Սյունիքի մելիքների ինստիտուտի տեսքով ու զորամիավորումներով, ապա օսմանահայերն անգամ զենք կրելու ու ձի նստելու իրավունք չունեին։

Բնականաբար, օսմանահեյերն էլ իրենց հերթին միատեսակ չէին, օրինակ Սասունի ու Մուշի հայերը նույնպես որոշակի ինքնավարություն էին պահպանել ու պարբերանար ապստամբում էին, կար նաև Վանի հայերի քաղաքական տեսակը։ Կար Ախթամարի կաթողիկոսություն, որտեղ ազգային քաղաքական ծրագրեր էին փորձում իրականացնել ու օսմանյան -պարսկական պատերազմների ժամանակ շատ վանեցիներ գաղթում էին պարսկաստան ու այնտեղից,1828-ից հետո, արդեն որպես պարսկահայեր բնակվում Արևելյան Հայաստանում ու նաև Արցախում։ Պատահական չի, որ այսօրվա շատ արցախցիներ Վանի ծագում ունեն։

Սա գրում եմ նրա համար, որ պարսահայերն-օսմանահայեր ասվածը պայմանական բաժանում է, դրանով նկատի ունեմ ընդամենը մենթալիտն ու աշխարհընկալումը։

Նախ հասկանանք, թե ինչ է նշանակում օսմանցի ասվածը։ Իսկական օսմանցին թուրքը չէր, ավելին, իսկական թյուրքերը Օսմանյան կայսրությունում արհամարված տարրեր էին։ Իսկական օսմանցին բյուզանդիայի քաղաքական ժառանգորդներն էր, արյունով հիմնականում կրոնափոխ քրիստոնյաները։ Օսմանյան կայսրության կորիզը կրոնափոխնորն էին, քրիստոնյա Բյուզանդիայի քաղաքական պրոյեկտի տապալումից հետո ստեղծվեց մուսուլման Բյուզանդի։ Այս արկածի վրա ևս կանգ չեմ առնի, կարելի է գտնել շատ լուրջ գիտական գրականություն այս թեմայի վերաբերյալ, այլ կանգ առնենք հայի տեսակների վրա, թիրախում ունենալով այսօր դեպքերը։

Դեռ Բյուզանդիայի ժամանակ կային կայսերական հայեր՝ քաղքեդանականները և հայ ազգայինները՝ հակաքաղքեդոնականներ, որոնց հովանավորում էին պարսիկները, հետո արաբները, հետո մոնղոլները, որպեսզի կտրեն իրենց թշնամի Բյուզանդիայից։

Հակաքաղքեդոնականներին այն ժամանակ անվանում էին «հայ հոռոմներ», այսինքն հայ հռոմեացիներ, կայսրության հպատակ հայեր։ Այսօր այդ անվանումն են կրում ադրբեջանցիների մի հատվածն՝ այրումները («այրում» անվանումն առաջացել է «հայ հոռոմից»), դրանք իսլամ ընդունած հայ քաղքեդոնականներն էին։ Իմիջիայլոց, առաջին դավանափոխ հայերը պավլիկյաններն էին, որոնց քմնացած քրիստոնյաները դաժանորեն հալածում էին, նույնը տեղի ունեցավ Բոսնիայի պավլիկյանների՝ բոգոմիլների հետ, որոնք չֆիմանալով մյուս քիստոնյաների հալածանքներին, ինքնակամ իսլամ ընդունեցին։ Դրանք են այսօրվա բոսնիակների հիմնական հատվածը։

Այսպիսով, հայկական մենթալիտետի մեջ եղել է պայմանական երկու քաղաքական մտածողություն կրող հայեր՝ կայսերական՝ ժամանակին բյուզանդիական, հետո օսմանյան օրիենտացիա ունեցողներ, և ազգայնականներ, որնց պայմանական անվանենք պարսկահայեր։

Պայմանական օսմանցի հայի կոդն էր «հպատակվեմ, հանգիստ ապրեմ, առնեմ-ծախեմ», իսկ պայմանական պարսկահայինը ինքնավար քաղաքական պրոյեկտ ստեղծելն էր։ Պատահական չի, որ հայկական պետականության պրոյեկը 18-րդ դարում ծնվել էր Արցախի ու Սյունիքի մելիքների կողմից, իսկ մինչ այդ այդ գաղափարն էին առաջ տանում Ջուղայի վաճառականները։

Բնական է, որ դա գենետիկական կոդ չի, այլ քաղաքական մտածողություն է։ Օսմացի հայի հետնորդը կարող է կրել պայմանական պարսկահայի քաղաքական կոդեր, և հակառակը, ինչպես այսօրվա Արցախի նախագահն, ու ոչ միայն նա։

Անկախությունից ի վեր, Հայաստանի քաղաքական բանավեճերը կարելի է դիտարկել նաև այս կոնտեքստում՝ երկու քաղաքական մտածողություն ունեցող հոսանքների պայքար։ 2018-ին իշխանության եկան պայմանական օսմանահայերը՝ «ենթարկվեմ, հանգիստ ապրեմ, առնեմ-ծախեմ» կոդերով։ Պայմանական պարսկահայերն, այսօր, ժամանակավորապես պարտություն են կրել։

Նորից եմ կրկնում, սա ընդամենը վարկած է, բաժանումն էլ պայմանական։ Դա բացարձակապես ծագումնաբանական բաժանում չի, այլ ընդամենը քաղաքական մտածողության բաժանում, կամ քաղաքական մտածողության ծագումնաբանություն։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

 

դիտվել է 1047 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am