Իմ «դղյակը» Մոնումենտում չի, բայց այնտեղ դղյակային բան չկա, հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման. Գագիկ Ջհանգիրյան (video)
Ձեր ասած «իմ դղյակը» Մոնումենտում չի, բացի այդ, այնտեղ դղյակային որևէ բան չկա, այնտեղ հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին՝ ի՞նչ միջոցներով է ձեռք բերել իր տունն ու բիզնեսները՝ լինելով մշտապես պաշտոնյա:
«Քոչարյան Անդրանիկն ինձ դիտողություն էր արել, թե ինչի եմ ես այդ բնակարանի հարցին անդրադառնում այդքան մանրամասն, ասեց՝ պիտի ասեմ, որ Բաղրամյան փողոցի հարևանությամբ իմ եռահարկ սեփական տունը, որը կառուցվել է 89-90 թթ․, երբ ես պաշտոնյա չեմ եղել, վաճառել եմ, էդտեղ կառուցել եմ: Այդ տունը վաճառել եմ թիֆլիսահայ վաճառականի, հիմա չգիտեմ էլ՝ ով է այնտեղ ապրում «Այդ փողերով մենք քանդել ենք մեր հին սեփական տունը, նույն տեղում կառուցել ենք մեր բնակարանը»,- ասաց նա: