Աշխարհում գոյություն չունի կշեռք, որը կարող է կշռել՝ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ տգետ է, թե՞ դավաճան: Ավելի շատ դավաճան է, թե՞ սուտասան

Աշխարհում գոյություն չունի կշեռք, որը կարող է կշռել՝ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ տգետ է, թե՞ դավաճան: Ավելի շատ դավաճան է, թե՞ սուտասան: Ավելի շատ սուտասան է, թե՞…
1. Եթե գերագույն գլխավոր տգետի կողմից, որպես Շուշին Ադրբեջանին հանձնելու հիմնավորում, բերվում է վերջինիս բնակչության ազգային կազմը ըստ 1989 թ. մարդահամարի տվյալների, ապա ինչպե՞ս հասկանալ, որ այդ նույն մարդահամարի տվյալներով ամբողջապես կամ մեծամասնությամբ հայկական բնակչություն ունեցող հյուսիսային Արցախի շատ բնակավայրեր շարունակում են գտնվել Ադրբեջանի հանրապետության կազմում:
2. Տեղյա՞կ է Նիկոլ Փաշինյանը, թե ինչպիսի ազգային համամասնություն են ունեցել Շահումյանի շրջանի ու Գետաշենի ենթաշրջանի շատ բնակավայրեր ըստ այդ նույն 1989 թ. մարդահամարի տվյալների՝ բուն Շահումյանը, Վերինշենը, Մանաշիդը, Մանասինշենը, Գաղթուտը, Բուզլուխը, Կամոն, Ազատը, Մարտունաշենը, Գետաշենը, Կուշչի-Արմավիրը, Այգեստանը և հայաբնակ այլ բնակավայրերը: Եթե տեղյակ է, որ հակամարտության բռնկման պահին այդ բնակավայրերը ունեցել են տոտալ կամ գերակշռող հայկական բնակչություն, ապա այդ ինչպե՞ս է ստացվում, որ Շուշին Ադրբեջանին հանձնելու դեպքում հիմքում դրվում է բնակչության ազգային կազմը ըստ 1989 թ. մարդահամարի տվյալների, իսկ հյուսիսային Արցախի բնակավայրերի պատկանելիության պարագայում այդ նույն սկզբունքը շրջանցվում է:
3. Տեղյա՞կ է Նիկոլը, որ իր “կիրթ ու կառուցողական գործընկեր” Իլհամ Ալիևի հայրն անձամբ 2002 թ. պաշտոնապես ընդունել ու հրապարակայնորեն հայտարարել է, որ խորհրդային իշխանության տարիներին տարվել է Արցախի ու Նախիջևանի հայաթափման նպատակային քաղաքականություն, ու միայն դա է պատճառը, որ իր վկայաբերած 1989 թ. մարդահամարի տվյալներով Շուշիի բնակչությունն այդպիսի ազգային համամասնություն է ունեցել: Մինչդեռ, ասենք 1879 թ. մարդահամարի տցվյալներով Շուշիի բնակչության 55.7 %-ը կազմել են հայերը և միայն 41.6 %-ը՝ թաթարները (ադրբեջանցի էթնոնիմ այդ ժամանակ դեռ չկար): Թեև հեյդար Ալիևին վկայակոչելու կարիք էլ չկա. բուն ԼՂԻՄ-ի բնակչության ազգային համամասնության փոփոխությունների դինամիկան հեշտությամբ տեսանելի է 1926, 1939, 1959, 1970, 1979 և 1989 թթ. մարդահամարի տվյալների պարզ համեմատությամբ:
4. Եթե այս ամենի մասին գերագույն գլխավոր տգետը տեղյակ չէ, ապա պատրա՞ստ է հայտնի անեկդոտի տաքսու ուղևորի նման (վարպե՛տ, նոր եմ իմացել, որ Մասիսը մերը չի, քշի՛ Թուրքիա) ձեռքը վերցնել, օրինակ, 1939 թ. մարդահամարի կցված այս երկու տվյալներն ու Ալիևի հետ հաջորդ հանդիպման ժամանակ պահանջել Հայաստանին վերադարձնել Շահումյանի ու Խանլարի շրջանները՝ ճիշտ նույն հիմնավորմամբ:
Աշխարհում գոյություն չունի կշեռք, որը կարող է կշռել Նիկոլ Փաշինյանն ավելի շատ տգետ է, թե դավաճան: Ավելի շատ դավաճան է, թե սուտասան: Ավելի շատ սուտասան է, թե…

May be an image of text that says 'всесоюзная перепись населения 1939 года. национальный состав населения районов, городов и крупных сел союзны республик CCcP азербайджанская CCP расположенном ниже списке выберите регион см. также Excel файл ussr_nac_39_ шаумяновски национальность/ район (населенный пункт) весь район 14032 1446 30 численность шаумяновск (pu) Bceгo русские украинцы белорусы грузины азербайджанцы армяне узбеки гаджики казахи гатары мордовцы чуваши немцы буряты прочие села 2166 39 429 12048 2081 осетины лезгины прочие народности дагестана талыши цыганы национальность не указана 15 источник: 11 0'

May be an image of text that says 'всесоюзная перепись населения 1939 года. национальный состав населения районов, городов крупных сел союзных республик CCCP врасположенном ниже списке выберите регион также Excel файл ussr_nac_39_ra.x ханларский национальность пункт) Bcero усские весь белорусы численность ханлар рц) 43046 2213 343 азербайджанцы чирагидзор коми 445 42 1011 254 36484 1514 удмурты 27316 211 1153 мордовцы 121 453 25710 евреи кабардинцы 2706 осетины 2642 36 30 народности дагестана карачаевцы ассирийцы болгары иранцы румыны 004 10 прочие национальности национальностьне казана'

Գրել է Սամվել Ֆարմանյանը

դիտվել է 1025 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am