Շինընկերությունները անելանելի վիճակում են հայտնվել. Հայկ Մարությանը տարվա վերջին օրով է 200 շինթույլտվություն ստորագրել

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անգործության հետևանքով շինարարական տարբեր ընկերություններ ու, ընդհանրապես, այդ ոլորտի հետ առնչվող անձինք անելանելի վիճակում են հայտնվել։

Ըստ մեր տեղեկությունների՝ արդեն մի քանի ամիս է՝ տարբեր ընկերություններ սպասում են, որ Հայկ Մարությանն իր ստորագրությունը դնի մի փաստաթղթի վրա, որով կսկսեն իրենց շինարարական աշխատանքներն իրականացնել կամ իրավաբանորեն կավարտեն այն, բայց Մարությանը շատ հազվադեպ է գնում քաղաքապետարան, ինչի համար էլ ընկերությունները չեն կարողանում իրենց գործունեությունը ծավալել:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջին անգամ Հայկ Մարությանը քաղաքապետարան է գնացել դեկտեմբերի 30-ին ու այդ օրը միանգամից մոտ 200 շինթույլտվության համար փաստաթուղթ է ստորագրել: Բայց, արի ու տես, այդ շինթույլտվություններն անգամ իրենց հասցեատերերին դեռ չեն հասել, քանի որ հունվարի 11-ից է քաղաքապետարանը սկսել այդ փաստաթղթերը հանձնել: Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը այս ամենից հետո հայտնվել է ծանր վիճակում, քանի որ Մարությանի անգործության հետևանքով ամեն ինչ խճճվել ու խառնվել է իրար՝ կոռուպցիայի ռիսկեր ստեղծելով:

Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը որոշել է, որ այլևս մեր բանավոր հարցերին չի պատասխանում, ինչի համար չկարողացանք պարզել, թե ինչու է Մարությանը որոշել այսպես վրեժխնդիր լինել երևանցիներից»,-գրում է թերթը:

դիտվել է 513 անգամ
Լրահոս
Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am