Իմ Քայլն այլևս չի ենթարկվում. Փաշինյանի վախերը

Թե ինչ է լինում կապիտուլացիա ստորագրած ղեկավարների հետ, պատմությունը տվել է այդ հարցի պատասխանը, Հիտլերը, որ Հիտլեր էր ինքնասպան եղավ, իսկ, ահա, Նիկոլ Փաշինյանը որոշել է խախտել պատմական օրինաչափությունները եւ պատմության մեջ մնալ ղեկավար, որը ստորագրել է կապիտուլացիայի փաստաթուղթ եւ շարունակել իր գործունեությունը: Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրություններ է ուզում,նա այդ մասին հայտարարեց տարեվերջին՝ առաջարկելով ընդդիմադիրներին այս հարցով կոնսուլտացիաներ սկսել: Փաշինյանը ցանկանում է իր վարչապետությամբ ընտրություն անցկացնել եւ շարունակել իր իշխանությունը՝ մեզ որպես արժանապատվություն ունեցող ազգ ջնջելով պատմության էջերից: Ու հենց սրա համար պետք է մերժել իր վարչապետությամբ արտահերթ ընտրությունները: Այն ուժերը, որոնք կմասնակցեն այդպիսի ընտրություններին, կդառնան Փաշինյանի հանցակիցները: Սակայն ակնհայտ է դառնում, որ իշխանությունում էլ չեն ցանանում գնալ արտահերթ ընտրությունների: Մամուլում այս թեման վերջին օրերին բուռն քննարկվում է, որ միայն Նիկոլ Փաշինյանն է ցանկանում օր առաջ վերարտադրել իշխանությունը, որովհետեւ վաղը կարող է ուշ լինել, իշխանությունը կարող է վերջնականապես կորցնել իր վարկանիշը Խորհրդարանում իշխանություն-ընդդիմություն հարցուպատասխանի ընթացքում պարզ դարձավ, որ արտահերթ ընտրությունների պատրաստ չեն նույնիսկ իշխող ուժում:

Չենք անի քայլ, որը ժողովրդին կզրկի իշխանություն ձևավորելու լծակից, այսօր Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ արտահերթ ընտրությունների մասին հարցին՝ հայտարարեց վարչապետ Փաշինյանը, այդպես էլ չհստակեցնելով կլինեն արտահերթ ընտրություններ և եթե այո, երբ:
«Եթե խորհրդարանական ուժերը շարունակեն մերժել, ընդդիմադիր ուժերը, այդ տրամաբանությունը, մենք համապատասխան դիրքորոշում կձևավորենք արդեն այդ իրողության նկատմամբ, բայց հարցն այն է, որ ձեր ասած բոլոր հարցերի լուծման համատեքստում վճռորոշ խոսքը պատկանում է ժողովրդին, և մենք չենք թույլ տա այնպիսի զարգացում, որ այս բանաձևը խախտվի», - հավելեց Փաշինյանը՝ չմանրամասնելով, թե ինչ բանաձեւի մասին է խոսքը:
Նույն հարցը բարձրաձայնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արմեն Եղիազարյանը, պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ շեշտելով, որ այսօր առաջին անգամն է, որ ընդդիմության կողմից արտահերթի մասով նման հստակ դիրքորոշում է արտահայտվում։ Փոխվարչապետը ընդդիմադիրներին առաջարկեց հուշագիր ստորագրել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
«Պետք չէ արտահերթ ընտրությունները կապել ինչ-որ հուշագրի և նախապայմանների: Ես կարծում եմ, որ եթե դուք վստահ եք ձեր քաղաքական ուժի, ձեր վստահության վրա, պետք չեն այդ հուշագրերը: Հուսով եմ` մենք հասկանում ենք` ինչ հուշագրի մասին է խոսքը, և դուք վտանգ չպետք է զգաք: Հակառակ պարագայում եթե դուք վտանգ եք զգում, որ վտանգը չեզոքացնելու համար պետք է այդ հուշագիրը, շատ ավելի կասկածի տակ է ձեր ղեկավարումը երկրում», - ասաց Եղիազարյանը:
Մամուլի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է խորհրդարանի ընդդիմությանը հուշագիր ստորագրել, որ իր հրաժարականից հետո վարչապետի այլ թեկնածու չեն առաջադրի: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն Իմ Քայլում չունի այլեւս ազդեցություն, համենայն դեպս այսօր էլ իշխող ֆրակցիան խորհրդարանում մեծամասնություն է եւ ընդդիմության կողմից առաջադրած թեկնածուին անցկացնելու համար մոտ 25 իմքայլականի աջակցություն է պետք: Եթե Փաշինյանը Տիգրան Ավինյանի շուրթերով այսօր եւս մեկ անգամ կարեւորում է հուշագիրը, սա նշանակում է, որ Իմ Քայլում շատերին վախով կամ շանտաժով է պահում իր կողքին և կասկածներ ունի, որ առաջին հնարավորության դեպքում Իիմ Քայլը կփախչի Փաշինյանի ձեռքի տակից:

Անի Սահակյան

դիտվել է 11851 անգամ
Լրահոս
Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am