Մեր աչքի առաջ իր մահկանացուն է կնքում թավշյա պոպուլիզմն իր բոլոր տխմար սահմանումներով ու սիմվոլներով
Կոռումպացված ու ձախողված ռեժիմը խուճապի մեջ է։ Պետական կառավարման համակարգն այլևս ոչ թե դիմադրում է, այլ պարզապես դադարել է գոյություն ունենալ։ Անվտանգային խորքային ճգնաժամին գումարվել են տնտեսական կոլապսի ու սոցիալական աղետի առավել քան շոշափելի ռիսկերը։
Մեր աչքի առաջ իր մահկանացուն է կնքում թավշյա պոպուլիզմն իր բոլոր տխմար սահմանումներով ու սիմվոլներով։ Այսպիսով, պսևդո֊հեղափոխականները կորցնում են իրենց միակ ու գլխավոր ռեսուրսը։
Ստեղծված իրավիճակում հակաճգնաժամային կառավարության ձևավորումը դառնում է օրվա հրամայական։
Չկա այլ ուղի։
Քաղաքագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից